• Latest news

Կինը կրծքագեղձի քացկեղը աճեցրած մազերի շնորհիվ է հայտնաբերել

5 փետրվարի, 2020  10:51

25-ամյա Լորա Լարկինը՝ շոտլանդական Ուեսթ Լոթիան շրջանի Լիվինգսթոն քաղաքից, իր կրծքի մեջ ուռուցք է հայտնաբերել, երբ լոգանքից հետո սանրելիս է եղել աճեցրած մազերը։

Unilad թերթը հայտնում է, որ Լորան ավելի քան երկու տարի օգտվել է մազերի աճեցման ծառայությունից։ 2018թ․ նա հերթական անգամ աճեցրել է մազերը Բատգեյթ քաղաքի գեղեցկության սրահում, եւ դա, Լորայի կարծիքով, օգնել է փրկել իր կյանքը։

Լոգանքից հետո նա սանրել է 45 սանտիմետրանոց մազերը, որոնք նրա կրծքից ներքեւ էին հասնում։ Նա մատները մտցրել է մազերի մեջ եւ կոշտուկ է զգացել աջ կրծքի տակ։ Այն նրան կասկածելի է թվացել, եւ Լորան դիմել է բժշկի։ Հետազոտությունները ցույց են տվել, որ նրա մոտ կրծքագեղձի երրորդ աստիճանի քաղցկեղ է։

Քաղցկեղի հետ Լորան առաջին անգամ չէր առնչվում՝ մինչ այդ բժիշկները նրա կրծքից 9 միլիմետրանոց ուռուցք էին հեռացրել, եւ նա վստահ էր, որ վերջնականապես հաղթել է քաղցկեղին։ Պարզվել է, որ հիվանդությունը վերադարձել է։ Ավելին, անալիզները ցույց են տվել, որ նրա մոտ կա BRCA2 գեն, որը բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։ Իմանալով այդ մասին՝ Լորան կրծքագեղձը հեռացնելու վիրահատության որոշում է կայացրել։

Լուսանկարը՝ Globallookpress.com-ի

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել