• Latest news

Թոշակառու բժիշկը սկսել է կատարել մահացող պացիենտների վերջին ցանկությունները

5 փետրվարի, 2020  22:16

Նիդեռլանդներից 60-ամյա թոշակառու բժիշկ Քիս Վելդբուրը սկսել է կատարել մահացող պացիենտների վերջին ցանկությունները: Դրա համար նա շտապօգնությամբ մեքենաներ է գնել:

Ինչպես պատմում է Metro-ն, բժիշկը կատարել է ավելի քան 14 000 պացիենտների վերջին ցանկությունը:

Այդ գաղափարը նրա մոտ ծագել է այն ժամանակ, երբ նա մեկ հիվանդանոցից մյուսն էր տեղափոխում պացիենտին: Հիվանդանոցը, որտեղ պացիենտին պետք է տեղափոխեին, չի հասցրել պատրաստվել նրան ընդունելու համար, եւ Վելդբուրն առաջարկել է գնալ այնտեղ, որտեղ ցանկանում է պացիենտը: Պացիենտը խնդրել է գնալ Ռոտերդամի նավահանգիստ: Այնտեղ Վելդբուրը նրա համար զբոսանք է կազմակերպել զբոսանավի վրա:

Դրանից մեկ տարի անց Վելդբուրն իր 61-ամյա կնոջ հետ հիմնել է Ambulance Wish Foundation բարեգործական կազմակերպությունը, որը կատարում է մահացող պացիենտների բոլոր ցանկությունները:     

«Այնքան հաճելի է ուրախացնել մարդկանց: Մեզ համար դժվար չէ կատարել նրանց ցանկությունները, իսկ նրանց համար դա ամեն ինչ է: Մենք հաղթահարում ենք կիլոմետրեր եւ նույնիսկ այլ երկրներ մեկնում: Մենք նրանց տեղափոխում ենք գեղեցիկ վայրեր»,- պատմել է բժիշկը:

Ամուսնական զույգերից մեկը ցանկացել է մահից առաջ ձյուն տեսնել: Մեկ այլ պացիենտ ցանկացել է վերջին անգամ տանը մնալ: «Մենք նրան տուն տարանք: Նա մեկ ժամ կանգնած նայում էր շուրջը: Երկու օր անց նա մահացավ: Նրա ցանկությունն այնքան հուզիչ էր»,- հիշում է բժիշկը:

Ցանկությունների թվում են եղել նաեւ թանգարան այցելելը, սիրած թիմի ֆուտբոլային խաղը դիտելը, թոռների հետ հանդիպելը կամ հարազատի հարսանիքին ներկա գտնվելը:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել