• Latest news

Կորոնավիրուսը դարձել է մահվան 2011 դեպքերի պատճառը, վարակված են արդեն 75 հազարից ավելին

19 փետրվարի, 2020  09:28

COVID-19 կորոնավիրուսը դարձել է մահվան 2011 դեպքերի պատճառը: Միայն վերջին մեկ օրում մահվան 137 նոր դեպք է գրանցվել Չինաստանում եւ մեկ՝ Հոնկոնգում: Վարակվածների թիվն արդեն նվազագույնը 75 216 է:

Ըստ worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ առողջացել է 14 634 պացիենտ: Դեռեւս հիվանդ են 58 571-ը, որոնցից 12 057-ը (21 տոկոս) ծանր կամ կրիտիկական վիճակում են:

COVID-19 կորոնավիրուս են արդեն գտել աշխարհի 29 երկրում: 542 դեպք է գրանցվել Diamond Princess զբոսանավում, որը փետրվարի 3-ից Ճապոնիայում կարանտինի մեջ է: Նավում կան տարբեր երկրների քաղաքացիներ, այդ թվում՝ Ռուսաստանի: 81 դեպք են գրանցել Սինգապուրում, 76՝ Ճապոնիայում, 62՝ Հոնկոնգում, 46՝ Հարավային Կորեայում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։