• Latest news

Շաքարախտի բուժումը ցողունային բջիջներով, պարզվել է, արդյունավետ է

29 փետրվարի, 2020  23:18

Շաքարախտի բուժումը նոր տեխնոլոգիայով՝ ցողունային բջիջների օգտագործմամբ, պարզվել է արդյունավետ է․ մկների հետ կատարած փորձաքննության շրջանակներում Վաշինգտոնի համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականներին հաջողվել է, մարդկային ցողունային բջիջներ օգտագործելով, երկու շաբաթվա ընթացքում կենդանիներին ազատել շաքարախտի ծանր տեսակից։

ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ գիտնականները մարդու պլյուրիպոտենտ ցողունային բջիջները վերածել են ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բետա-բջիջների։ Այդ բջիջների օգնությամբ հաջողվել է երկու շաբաթվա ընթացքում նորմալացնել շաքարի մակարդակը եւ ավելի քան մեկ տարի պահել արդյունքները։

Գիտնականները նաեւ կարողացել են կարեւոր խնդիր լուծել՝ կրճատել «ոչ նպատակային» բջիջների թիվը, որոնք վերածրագրավորման ժամանակ առաջացել են ցողունայիններից։ Դա նշանակում է, որ ենթաստամոքսային գեղձի պահանջվող բջիջներից բացի, կարող են ձեւավորվել լյարդի բջիջներ կամ ենթաստամոքսային գեղձի բջիջների այլ տեսակներ։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կան տրանսկրիպցիայի գործոններ, որոնք «ստիպում են» ցողունային բջիջներին վերածվել ենթաստամոքսային գեղձի բջիջների, եւ դրանք կապված են բջջային կմախքի (սպիտակուցային կառույցի) վիճակի հետ։ Այդ սպիատակուցներից մեկը՝ ակտինը, կարեւոր դեր է խաղում ցողունային բջիջների դիֆերենցիացիայի տեսակետից։ Այսպիսով, արգելակելով ակտինի պոլիմերիզացիան բջջային կմախքում, գիտնականները կարողացել են հասնել ցողունային բջիջների ավելի ճշգրիտ դիֆերենցիացիայի՝ ստանալով ավելի շատ աշխատող բետա-բջիջներ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ