• Latest news

Տղամարդու սեռական կյանքը ազդու՞մ է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի վրա

29 փետրվարի, 2020  16:18

Հետազոտությունները փաստում են, որ գոյություն ունի որոշակի կապ սեռական կյանքի որոշ ասպեկտների եւ շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի միջեւ։ Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ Սեւադա Հակոբյանը, այդ հարցում որոշակի դեր կարող են խաղալ սեռական կյանքի ակտիվությունը, սեռական զուգընկերների թիվը, առաջին հարաբերության տարիքը, սերմնաժայթքումների հաճախությունը:

Մասնագետի խոսքով՝ Journal of Sexual Medicine ամսարգրում գիտնականները ներկայացրեցին 22 ուսումնասիրության ամփոփում, որոնց մեջ ընդգրկված են եղել շուրջ 55 000 տղամարդ: Նրանք հանգել են մի քանի եզրահանգումների.

  1. Սեռական զուգընկերների թիվը

Տղամարդը, որը ունեցել է մի քանի սեռական զուգընկեր իր կյանքի ընթացքում, շագանակագեղձի քաղցկեղի առումով ունի ցածր ռիսկ: Ռիսկը մեծանում է 10 և ավելի զուգընկերներ ունենալու դեպքում:

  1. Առաջին հարաբերության տարիքը

Տղամարդը, որը ունեցել է իր առաջին հարաբերությունը ավելի ավագ տարիքում, ունի պրոստատի քաղցկեղի առաջացման առավել ցածր ռիսկ: Ամեն 5 տարի ուշացումը իջեցնում է ռիսկը 4%-ով: Գիտնականները կարծում են, որ սա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ ավելի ուշ տարիքում սեռական կյանք սկսող տղամարդիկ ավելի հազվադեպ են սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներով վարակվում և սեքսուալ վարքային խնդիրներ ունենում:

  1. Սեմնաժայթքման հաճախականությունը

Հետազոտողները կարծում են, որ հաճախ սերմնաժայթքումները իջեցնում են քաղցկեղի առաջացման ռիսկը: Նրանք գտնում են, որ շաբաթական 2-4 անգամը որոշ աստիճանով պաշտպանում է տղամարդուն: Սերմնաժայթքումը իջեցնում է շագանակագեղձում քաղցկեղ-պատճառական սուբստանցիայի (cancer-causing substances) քանակությունը պրոստատիկ հեղուկում:

Մասնագետի խոսքով՝ անշուշտ առավել շատ աշխատանքներ և հետազոտություններ պետք է իրականացվեն այս խնդրի ուսումնասիրման և կանխարգելման մեթոդների մշակման ուղղությամբ:

«Շատ ռիսկի գործոններ, ինչպիսիք են տարիքը, գենետիկան, էթնիկ առանձնահատկությունները, չեն գտնվում մեր հսկողության տակ: Բայց առողջ ապրելակերպի պահպանումը գտնվում է մեր ձեռքում և կարող է էականորեն կրճատել քաղցկեղի առաջացման ռիսկը», - նշեց Սեւադա Հակոբյանը։

Նրա խոսքով՝ շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը նվազեցնելու համար անհրաժեշտ է․

  1. Հետեւել առողջ սննդակարգին
  2. Ձերբազատվել ավելորդ քաշից
  3. Ունենալ բավարար ֆիզիկական ակտիվություն
  4. Չծխել
  5. Ունենալ անվտանգ սեռական վարքագիծ

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել