• Latest news

Ձայնային ալիքները կարող են օգնել քաղցկեղի ախտորոշմանը

26 մարտի, 2020  09:40

Պերդյու համալսարանի գիտնականները քաղցկեղի զարգացման գնահատման նոր համակարգ են մշակել՝ սարք, որը ձայնային ալիքի միջոցով որոշում է արտաբջջային մատրիքսի կարծրությունը: Այս բնութագրով կարելի է հասկանալ՝ արդյոք քաղցկեղը տարածվել է հետազոտվող հյուսվածքում:

Ինչպես փոխանցում է «Նովոստի Mail.RU»-ն, արտաբջջային մատրիքսը միացնող հյուսվածքի հիմքն է, որն ապահովում է բջիջների մեխանիկական աջակցությունը եւ քիմիական նյութերի տեղափոխումը, ինչպես նաեւ քիմիական միացությունների միջոցով բջիջների շփումը:

Գիտնականների առաջարկած համակարգը թույլ է տալիս դրա մեջ բեռնել արտաբջջային մատրիքս եւ այդ մատրիքսի առանձին բջիջներ: Այնուհետեւ գեներացվում է ուլտրաձայնային ալիքը, որը տարածվում է նյութով, ապա ակտիվացնում ընդունիչը: Արդյունքում ստացվում է էլեկտրական ազդանշան, որը ցույց է տալիս արտաբջջային մատրիքսի կարծրությունը:

Նախնական տեղեկություններով՝ համակարգը արտաբջջային մատրիքսում միանգամայն ճշգրիտ է որոշում օնկոմարկերները՝ կայունությունը պահպանելով նույնիսկ 2 օր անընդհատ աշխատանքից հետո:

«Սա նույն բանն է, ինչ օդանավի թեւի վրա վնասվածքների առկայության ստուգումը: Այնտեղ կա ձայնային ալիք, որը տարածվում է նյութի եւ հակառակ կողմում ընդունիչի միջով: Եկող ալիքի բնութագրերը կարող են ցույց տալ որեւիցե վնասվածքի կամ արատի առկայությունը՝ չվնասելով բուն նյութը»,- ասել է Պերդյու համալսարանի նյութագիտության ամբիոնի դոցենտ Ռահիմ Ռահիմին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել