• Latest news

ԱՄՆ-ում բուժաշխատողներն ունեն պաշտպանիչ հագուստի պակաս եւ ստիպված են բազմակի օգտագործել մեկանգամյա հանդերձանքը. CNN

31 մարտի, 2020  12:33

ԱՄՆ-ում COVID-19-ից արդեն մահացել է 3003-ից ոչ պակաս պացիենտ, իսկ վարակվել է 160 698 մարդ: Երկուշաբթի կորոնավիրուսից մահացել է 500-ից ավելի մարդ. մինչեւ հիմա սա ԱՄՆ-ում մեկ օրում այդ ինֆեկցիայի հետեւանքով մահվան դեպքերի ամենամեծ քանակն է: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրներին:

Պարբերականի տեղեկություններով՝ ԱՄՆ-ում հարյուրավոր բուժաշխատողներ վարակվել են կորոնավիրուսով, ավելին՝ հիվանդանոցներում չի բանականացնում պաշտպանիչ հագուստը եւ բուժաշխատողների համար նախատեսված հանդերձանքը: Չկան նաեւ պացիենտներին բուժելու նորմալ ուղեցույցներ. բժիշկները, որոնք սովոր են առաջնորդվել բժշկական գրականությամբ եւ հետազոտություններով, հիմա ստիպված են կուրորեն աշխատել:

«Մենք դանդաղորեն քաոսի մեջ ենք ընկնում»,- CNN-ի հետ զրույցում ասել է Մայամիի Jackson Memorial Hospital-ից վնասվածքաբանը:

Հիվանդանոցում, որտեղ աշխատում է պարբերականի զրուցակիցը, կորոնավիրուսով պացիենտները տեղավորված են ոչ միայն վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում, այլեւ վնասվածքաբանականում:

Պարբերականին նյույորքյան հիվանդանոցներից մեկում հայտնել են, որ բուժաշխատողները ստիպված են բազմակի օգտագործել մեկանգամյա պաշտպանիչ հանդերձանքը: Անեսթեզիոլոգը հայտնել է, որ կլինիկայում չեն բավականացնում ԹԱՕ սարքերը, եւ իրենք ստիպված են եղել սկսել օգտագործել անզգայացման համար նախատեսված սարքերը:

«Մենք ընդհանրապես շատ բանի պակաս ունենք: Հիվանդ պացիենտներն անչափ շատ են, եւ ուղղակի անհնար է բոլորին հասնել»,- խոստովանել է բժիշկը:

Իրավիճակը բարդացնում է այն, որ բարդություններին բախվում են ամենեւին ոչ միայն տարեցները, այլ նաեւ երիտասարդները. վերջիններին վերջին շրջանում ավելի ու ավելի մեծ թվով են հոսպիտալացնում:

NYU-Langone Brooklyn hospital հիվանդանոցում, բուժաշխատողների խոսքով, ինտուբացիայի ենթարկված պացիենտների թվում կան բոլոր տարիքի մարդիկ՝ 20-ից մինչեւ 90 տարեկան:

«Մեր ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում մեծ թվով երիտասարդներ կան, որն շատ հիվանդ են,- ասել է Massachusetts General Hospital-ի ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, բժիշկ Ռոշել Վալենսկին: - Ուստի երբ մենք խնդրում ենք տանը մնալ, տանը նստեք»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել