• Latest news

Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 74 782-ի. worldometers.info

7 ապրիլի, 2020  10:42

Աշխարհում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 74 782-ի, իսկ վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 1 347 646-ի: Ըստ worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ 286 453 պացիենտ առողջացել է:

Ներկայումս աշխարհում 986 411 պացիենտ բուժում է ստանում, նրանցից 47 396-ի (5 տոկոս) վիճակը ծանր է կամ կրիտիկական:

Կորոնավիրուսն արդեն թափանցել է աշխարհի 209 երկիր եւ տարածքներ: ԱՄՆ-ն նախկինի պես աշխարհում առաջին տեղում է վարակվածների թվով եւ երրորդ՝ մահերի թվով. համաճարակի ամբողջ ընթացքում նահանգներում գրանցվել է վարակման 367 650 եւ մահվան 10 943 դեպք: ԱՄՆ-ում վերջին օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 72 պացիենտ, իսկ վարակն ախտորոշվել է 646 նոր պացիենտի մոտ:

Թե՛ վարակվածների թվով, թե՛ մահացությամբ երկրորդ տեղում Իսպանիան է. այստեղ գրանցվել է վարակման 136 675 եւ մահվան 13 341 դեպք:

Այսօր Իտալիան աշխարհում երրորդ տեղում է վարակվածների թվով (132 547) եւ առաջին՝ մահացությամբ (16 523):

Չինաստանն այսօր հիվանդացածների թվով (81 740) աշխարհում 6-րդն է եւ 7-րդը՝ մահերի թվով (3331): Վերջին շաբաթների ընթացքում Չինաստանում ինֆեկցիայի տարածման արագությունը զգալիորեն նվազել է. այստեղ վերջին 24 ժամում գրանցվել է վարակման միայն 32 նոր դեպք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել