• Latest news

Գիտնականները հակամարմին են հայտնաբերել, որը կարող է առանցքային լինել կորոնավիրուսի դեմ պայքարում

5 մայիսի, 2020  23:18

Իսրայելից գիտնականները հակամարմին են առանձնացրել, որը կարող է առանցքային դառնալ COVID-19-ի դեմ պայքարում: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:

Le Figaro-ն հայտնում է, որ Իսրայելի պաշտպանության նախարար Նաֆթալի Բենեթը հանդիպել է Նես Ցիոնի Կենսաբանական հետազոտությունների իսրայելական ինստիտուտի գիտնականների հետ, որոնք աշխատում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման վրա:

Նախարարությունից նշել են, որ մասնագետները հակամարմին են մեկուսացրել, որն արտադրում են մարդու օրգանիզմի իմունային բջիջները: Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ այն նկարագրվում է որպես «մոնոկլոնալ չեզոքացնող հակամարմին»: Ենթադրվում է, որ այն վարակված մարդկանց օրգանիզմում կարող է COVID-19-ը չեզոքացնել:

Սա նշանակում է, որ դեղամիջոցները, որոնց մեջ կարող է այս հակամարմինը ներառվել, պատվաստանյութ չեն եւ չեն կարող վարակումը կանխել, բայց կարող են օրգանիզմին օգնել հիվանդությունը հաղթահարել:

Նես Ցիոնի Կենսաբանական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, բժիշկ Շմուել Շապիրոյի խոսքով՝ իր լաբորատորիայում կհաստակեցնեն այս հակամարմնի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, արտոնագիրը կգրանցեն, որից հետո նախատեսում են դիմել միջազգային ընկերություններին կորոնավիրուսային ինֆեկցիայով պացիենտներին բուժելու նպատակով դեղամիջոցը թողարկելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել