• Latest news

Կորոնավիրուսը հարձակվում է ոչ միայն թոքերի, այլեւ մյուս օրգանների վրա. գիտնականներ

15 մայիսի, 2020  11:35

Էպենդորֆում համբուրգյան համալսարանական կլինիկայի (UKE) գիտնականները SARS-CoV-2 վիրուսի մասնիկներ են գտել պացիենտների երիկամներում, սրտում, լյարդում եւ գլխուղեղում: Սա կարող է բացատրել COVID-19-ի ախտանիշների լայն սպեկտրը:

Նշված գիտնականների հետազոտության մեջ հաղորդվում է, որ մարդու օրգանիզմում հայտնվելով՝ SARS-CoV-2 կորոնավիրուսը հարձակվում է ոչ միայն թոքերի, այլեւ մյուս օրգանների վրա:

Միկրոկենսաբանության հետազոտությունների շրջանակում դատաբժշկական փորձագետները վերլուծել են COVID-19-ի 27 զոհերի դիահերձման արդյունքները: Վիրուսային մասնիկների ամենամեծ խտությունը հայտնաբերվել է շնչառական համակարգում: Բայց SARS-CoV-2-ի հետքեր են գրանցվել երիկամներում, սրտում, լյարդում, գլխուղեղում եւ արյան մեջ:

Հետազոտության ղեկավար, պրոֆեսոր Տաբիաս Հուբերը նշել է, որ մասնագետները կորոնավիրուսային ինֆեկցիայով պացիենտներին բուժելիս պետք է ուշադրություն դարձնեն մյուս օրգանների հնարավոր ախտահարմանը:

Գիտնականների խոսքով՝ մի քանի օրգաններում վիրուսի առկայությունը կարող է բացատրել ախտանիշների լայն սպեկտրը, որոնք ի հայտ են գալիս վարակվելու դեպքում: Սա կարող է նաեւ բացատրել COVID-19-ով պացիենտների մոտ երիկամային անբավարարության չափազանց բարձր հաճախությունը:

Գիտնականները ստացած տվյալների լույսի ներքո խորհուրդ են տալիս մեզի անալիզ կատարել հիվանդության ամենասկզբում՝ պարզելու համար, թե արդյոք պացիենտն ունի երիկամների հետ կապված խնդիրներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է