• Latest news

ՄՊՎ-ի դեմ քառավալենտ պատվաստանյութը 14 տարում ապացուցել է իր արդյունավետությունը․ հետազոտություն

30 հունիսի, 2020  19:32

ՄՊՎ-ի դեմ քառավալենտ «գարդասիլ» պատվաստանյութը 14 տարում ապացուցել է իր արդյունավետությունը՝ երկարաժամկետ հետազոտության 2121 մասնակիցներից (բոլորը պատվաստանյութը ստացել են 16-23 տարեկանում՝ 2005 թ․) ոչ մեկի մոտ չի գրանցվել արգանդի վզիկի դիսպլազիայի դեպք։

Հյուսիսային Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների գիտնականների կողմից անցկացվող FUTURE II հետազոտության շրջանակներում, 2005 թ. Դանիայից, Իսլանդայից, Նորվեգիայից եւ Շվեդիայից 2121 աղջիկներ մարդու պապիլոմավիրուսի դեմ ստացել են «գարդասիլ» պատվաստանյութի 3 չափաբաժին: Հետազոտությունների առաջին փուլն ավարտվել է պատվաստումից 4 տարի անց, որից հետո պատվաստանյութի արդյունավետությունը ստուգվել է 10 տարի անց:

Ինչպես հայտնում է Medportal-ը, դրա համար գիտնականները վերլուծել են ազգային բիոբանկերից հյուսվածքների նմուշները, որոնք ստացվել են արգանդի վզիկի քաղցկեղի ստուգման ծրագրի ընթացքում: Արգանդի վզիկի դիսպլազիայի առաջացման դիտարկված հաճախականությունը, որը կապված է ՄՊՎ- ի հետ, համեմատվել է չպատվաստված բնակչության ֆոնային ցուցանիշների հետ:

Ինչպես պարզվել է, պատվաստանյութը ստացած երիտասարդ կանանցից ոչ մեկի մոտ չի հայտնաբերվել դիսպլազիա՝ արգանդի վզիկի բջիջների պաթոլոգիական փոփոխություն, որը, առանց բուժման կարող է հանգեցնել չարորակ նորագոյացության: «Գարդասիլ» պատվաստանյութի արդյունավետությունը գիտնականները գնահատել են 100 տոկոսանոց:

«Քառավալենտ պատվաստանյութով երիտասարդ կանանց պատվաստումը 14 տարի ապահովվում է արգանդի վզիկի դիսպլազիայից, որը կապված է է ՄՊՎ-ի հետ: Չի եղել իմունային արձագանքի թուլացման ոչ մի նշան, ինչը մատնացույց կաներ այս ժամանակահատվածում դեղամիջոցի չափաբաժինը մեծացնելու անհրաժեշտությունը»,- ասել են գիտնականները:

FUTURE II հետազոտությունն ավարտված չէ եւ կշարունակվի առնվազն 6 տարի՝ պատվաստանյութի հետագա իմունոգենությունը գնահատելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ