• Latest news

Ուհանից վիրուսաբանը զգուշացրել է կորոնավիրուսի նոր բռնկումների մասին

1 հուլիսի, 2020  15:57

Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի հայտնի հետազոտող Շի Չժենլին, որն իր գործընկեր Ցույ Ցզեի հետ SARS վիրուսը հայտնաբերել է չղջիկների մոտ, նախազգուշացրել է կորոնավիրուսի նոր բռնկումների մասին: Այս մասին հայտնում է Mirror-ը:

Վիրուսաբանը պնդում է, որ այն, ինչ այսօրվա դրությամբ գիտնականները հայտնաբերել են, այսբերգի միայն գագաթն է: Նրա նոր հոդվածում, որը դեռեւս գրախոսություն չի անցել, նշվում է, որ կորոնավիրուսները զարգանում են եւ ապագայում չղջիկներից մարդկանց ավելի հեշտ են փոխանցվելու: Ավելին՝ Ուհանում COVID-19-ի վերջին բռնկումը Շի Չժենլին նկարագրել է որպես ամբողջ աշխարհի համար տագնապի ազդանշան:

Վիրուսաբանը նշել է, որ մարդիկ ավելի հաճախ են ներխուժում բնության աշխարհի մեջ, եւ վայրի կենդանիների տեղափոխության հետ համակցությամբ ստեղծվում են հիվանդությունների տարածման համար կատարյալ պայմաններ: Նա շեշտել է, որ ներկայումս չղջիկները դարձել են կորոնավիրուսի 6 բռնկման պատճառ, այդ թվում՝ COVID-19 համավարակի:

Գիտնականին հաջողվել է չղջիկների օրգանիզմում հայտնաբերել կորոնավիրուսի մոտ 1500 տարբեր տեսակներ: Հետազոտության ընթացքում, որի արդյունքները հրապարակվել էին մայիսին, կենդանիների թքի, արյան եւ արտաթորանքի 15 հազար նմուշների անալիզի ժամանակ 10 տոկոսում հայտնաբերվել է «կորոնավիրուսների մի ամբողջ տիեզերք», որը հետագայում սառեցվել է ինստիտուտում պահելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է