• Latest news

Պրոբիոտիկներն ընդդեմ դեպրեսիայի. արդյո՞ք արդյունավետ են

8 հուլիսի, 2020  18:29

Պրոբիոտիկներն ու պրեբիոտիկներն ավելի արդյունավետ են դեպրեսիայի դեմ, քան պլացեբոն: Այս մասին վկայում է հետազոտությունը, որը հրապարակվել է BMJ Mutrition Prevention & Health ամսագրում:

Ինչպես հայտնում է Medportal-ը, պրոբիոտիկները մարդկային օրգանիզմի համար օգտակար միկրոբներ են: Պրեբիոտիկները նյութեր են, որոնք նպաստում են աղիներում օգտակար բակտերիաների աճին:

Բրայթոնի համալսրանից (University of Brighton) եւ Կրոյդոնի համալսարանական հիվանդանոցից (Croydon University Hospital) գիտնականները ծանոթացել են դեպրեսիայի վրա պրոբիոտիկների եւ պրեբիոտիկների ազդեցության մասին 71 հետազոտություններին: Միայն 7 հետազոտություն գիտնականները բավարար որակյալ են համարել:

Ուսումնասիրվել է պրոբիոտիկների բակտերիաների 12 շտամմ, որոնցից ամենատարածվածը եղել են՝ Lactobacillus acidophilusLactobacillus casei եւ Bifidobacterium bifidum: Պրեբիոտիկները ներգրավվել են 2 աշխատանքներում:

Բոլոր հետազոտություններն ապացուցել են դեպրեսիայի դեմ պայքարում պլացեբոյի նկատմամբ պրոբիոտիկների եւ պրեբիոտիկների առավելությունը: Սակայն տվյալները բավարար չեն եղել տագնապի վրա ազդեցության մասին եզրակացություն անելու համար:

Ինչպես նշել է Լոնդոնի Թագավորական քոլեջի (King's College London) պրոֆեսոր Ալլան Յանգը, այդ ուսումնասիրությունը ցույց է տալիս այդ թեմայով ավելի խոշոր հետազոտությունների անցկացման նպատակահարմարությունը:

Տրամադրության վրա պրոբիոտիկների հնարավոր ազդեցության հստակ մեխանիզմն անհայտ է: Գիտնականները ենթադրում են, որ դրանք կարող են նվազեցնել օրգանիզմում բորբային մեդիատորների մակարդակը: Նրանք նաեւ չեն բացառում, որ դեպրեսիայի ժամանակ կարող են լինել ուղեկցող հիվանդություններ, որոնք այն խորացնում են, օրինակ՝ գրգռված աղու համախտանիշ: Մյուս կողմից, վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ մարսողական համակարգի հիվանդությունների ժամանակ պրոբիոտիկների արդյունավետության ապացույցները բավարար չեն:  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է