• Latest news

Ժողովրդական բժշկության 5 մեթոդ, որ վտանգավոր են առողջության համար

12 հուլիսի, 2020  16:42

Չնայած վերջին տասնամյակներին ապացուցողական բժշկության զարգացմանը, մարդկանցից շատերի շրջանում ժողովրդական բժշկությունը դեռեւս մեծ հանրաճանաչություն ունի: Մինչդեռ ժողովրդական բժշկության ամենեւին ոչ բոլոր մեթոդներն են արդյունավետ, ավելին՝ ամենեւին ոչ բոլորն են անվտանգ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ժողովրդական բժշկության մի քանի մեթոդներ, որոնք ոչ միայն օգտակար չեն, այլեւ կարող են առողջությանը վնաս հասցնել:

Քթի մեջ մրմռացնող հյութեր կաթեցնելը

Հարբուխի ժամանակ որոշ մարդիկ իրենց քթի մեջ (կամ նույնիսկ երեխաների) հալվեի նման բույսերի մրմռացնող հյութեր են կաթեցնում: Մյուսները կաթեցնում են սոխի կամ գազարի հյութ: Բայց խնդիրն այն է, որ այս բոլոր հյութերը գրգռում են քթի լորձաթաղանթը եւ կարող են այտուցներ, այրոց, նույնիսկ այրվածք առաջացնել: Այդպիսի հյութերը քթի մեջ կաթեցնելու միջոցով «բուժումը» կարող է զարգացնել վազոմոտոր կամ ատրոֆիկ ռինիտ՝ հարբուխն ի հայտ կգա ավելի ու ավելի հաճախ, իսկ որոշ դեպքերում հնարավոր է նաեւ հոտառության լիակատար կորուստ:

Բարձր ջերմության եւ տենդի ժամանակ մարմինը շփելը

Բարձր ջերմության ժամանակ մարմինը սպիրտով կամ քացախով շփելը նույնպես շատ տարածված մեթոդ է, չնայած դրա արդյունավետության շատ ցածր լինելուն: Շփելիս ջերմությունը կարող է նվազել մաշկից գոլորշիացման եւ ֆիզիկական սառեցման հաշվին, բայց կարճ ժամանակ անց ջերմությունը կրկին կբարձրանա: Ավելին՝ սպիրտի եւ օղու գոլորշիացումը գրգռում է շնչուղիները, ներծծվում մաշկից, իսկ քացախը թունավոր գոլորշիների պատճառով մաշկի եւ շնչուղիների այրվածքներ է առաջացնում:

Բարձր ջերմության դեպքում մարմինը թույլ է տրվում շփել մոտ 30 աստիճան ջրով: Անհրաժեշտության դեպքում կարելի է ընդունել նաեւ ջերմիջեցնող դեղեր:

Կաթսայի վրա գոլորշու ինհալյացիաներ կատարելը

Տաք կաթսայի վրա գոլորշով ինհալյացիաները ոչ մի օգուտ չեն տալիս, փոխարենը կարող են անչափ վտանգավոր լինել: Եթե ինհալյացիան կատարում է երեխան, նա կարող է պատահաբար կաթսան իր վրա շրջել, որը անչափ վտանգավոր այրվածքներ կառաջացնի: Բայց նույնիսկ մեծահասակների եւ շատ զգուշավոր մարդկանց դեպքում այդպիսի ինհալյացիաները կարող են առաջացնել շնչուղիների լորձաթաղանթների այտուցվածություն, ինչպես նաեւ նույն լորձաթաղանթների այրվածքներ:

Բանկաներ

Բանկաների միջոցով մրսածության բուժման մեթոդը դեռեւս տարածված է, չնայած իրականում մաշկի վրա բանկաները ընդհանրապես ոչ մի կերպ չեն կարող ազդել մրսածության կամ վիրուսների վրա, որոնց հետեւանքով այն զարգանում է: Փոխարենը բանկաները կարող են առաջացնել մաշկի այրվածքներ, վնասել արյունատար անոթները, բերել թրոմբոզների եւ մի ամբողջ շարք այլ խնդիրների:

Մանանեխի սպեղանիներ

Վտանգավոր է նաեւ կրծքավանդակին եւ թիկունքին մանանեխի սպեղանիներ դնելը. դա սպառնում է մաշկի այրվածքներով: Հնարավոր են նաեւ ալերգիկ ռեակցիաներ: Նույն պատճառով վտանգավոր է նաեւ ոտքերը մանանեխով թասի մեջ գոլորշահարելը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել