• Latest news

Գոյություն չունեն բացարձակապես վնասակար եւ բացարձակապես օգտակար մթերքներ. մասնագետ

13 հուլիսի, 2020  19:42

Գոյություն չունեն բացարձակապես վնասակար եւ բացարձակապես օգտակար մթերքներ: Այնպիսի հասկացություն, ինչպիսին «օրինակելի սննդակարգն» է, նույնպես գոյություն չունի, ինչպես նշում է ՌԲԳԱ սննդի գիտահետազոտական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Օլգա Գրիգորյանը։

«Խոսում է Մոսկվան» ռադիկայանի հետ հարցազրույցում մասնագետն ասել է, որ սննդակարգը պետք է ընտրվի կախված առողջության չափորոշիչներից:

«Մենք այժմ կարծում ենք, որ առաջին հերթին օրգանիզմն անհրաժեշտ է ապահովել սպիտակուցով, վիտամիններով, հանքանյութերով, հակաօքսիդանտներով»,- ասել է նա:

Նրա խոսքերով՝ կան նաեւ առողջության համար ռիսկային սննդամթերքներ՝ կոլան, չիփսերը եւ բուրգերները։ Սակայն հազվադեպ ուտելու դեպքում դրանք առողջությանը չեն վնասի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll