• Latest news

Կարո՞ղ է արդյոք ածխաջրերի ցածր պարունակությամբ սննդակարգը պաշտպանել COVID-19-ի բարդություններից եւ մահացությունից

15 հուլիսի, 2020  17:58

Ածխաջրածինների ցածր պարունակությամբ դիետան պոտենցիալ կերպով կարող է բարելավել նյութափոխանակությունը՝ պաշտպանելով COVID-19-ի վտանգավոր բարդություններից եւ մահացությունից: BMJ Evidence based Medicine ամսագրի համար հոդվածում նման կարծիք է հայտնել ավստրալացի գիտական ​​լրագրող Մարիանա Դեմիսին։

Որպես փաստարկ Դեմասին ներկայացնում է տվյալներն այն մասին, որ ճարպակալմամբ եւ սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդիկ կորոնավիրուսի պատճառով բարդությունների զարգացման ռիսկային խմբում են։ Իսկ ածխածնի ցածր պարունակությամբ սննդակարգը կարող է օգնել նվազեցնել քաշը եւ վերահսկել շաքարն արյան մեջ:

Սակայն կորոնավիրուսային բարդությունների կանխարգելման այս եղանակը մեծ կասկածներ է առաջացրել մասնագետների շրջանում: Ըստ Բոստոնի բժշկական կենտրոնի սննդի եւ քաշի վերահսկման կենտրոնի տնօրեն Քերոլայն Ապովյանի՝ ցանկացած առողջ սննդակարգ կարող է ամրապնդել իմունային համակարգը, բայց դրանցից ոչ մեկը չի ապացուցել իր արդյունավետությունը նոր կորոնավիրուսի դեմ պայքարում:

«Պետք չէ անհանգստանալ ածխաջրերի ընդունման կապակցությամբ համաճարակի ժամանակ, միայն եթե ձեր բժիշկը խորհուրդ չի տվել ձեզ նվազեցնել դրա քանակը»,- պնդում է մասնագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել