• Latest news

Կարելի՞ է արդյոք պլանային պատվաստում կատարել, եթե ընտանքիում կորոնավիրուսով մարդ կա

17 հուլիսի, 2020  13:16

Եթե երեխայի ընտանիքում որեւիցե ինֆեկցիոն հիվանդությամբ մարդ կա, դա սովորաբար պլանային պատվաստմանը հակացուցված չէ, եթե իր՝ երեխայի մոտ հիվանդության ախտանիշներ չկան: Սակայն կորոնավիրուսային ինֆեկցիայի դեպքում հարցն այլ է, լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության իմունացման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Նրա խոսքով՝ COVID-19-ը նոր ինֆեկցիա է, եւ դրա համավարակի ժամանակ չի կարելի առաջնորդվել այն նույն սկզբունքներով, որոնք օգտագործվում են այլ ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում:

Եթե երեխայի ընտանիքում կա կորոնավիրուսային ինֆեկցիայով մարդ, երեխան կարող է իր օրացուցային պլանային պատվաստումները ստանալ վարակված ազգականի առողջանալուց հետո 14 օր անց. հենց այդքան է սովորաբար տեւում հիվանդության ինկուբացիոն շրջանը:

Իսկ եթե կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակվել է երեխան, ապա նա պլանային պատվաստումները կկարողանա ստանալ միայն լիակատար ապաքինումից հետո:

Մասնագետը նաեւ նշեց, որ Հայաստանում երեխաներին մինչեւ պլանային պատվաստումները չեն թեստավորում կորոնավիրուսի ախտորոշման համար, քանի որ դա անիմաստ կլիներ. իրավիճակն արագ է փոխվում, եւ եթե այսօր մարդու մոտ կորոնավիրուս չկա, դա չի նշանակում, որ վաղը նա չի կարող դրանով վարակվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել