• Latest news

Կրկնակի զենք կորոնավիրուսի դեմ. Ինչպե՞ ս դրանից ազատվել

5 օգոստոսի, 2020  09:45

Կորոնավիրուսի դեմ կրկնակի զենք են հորինում, գրում է Science and Life ամսագիրը: Իհարկե, լավ կլիներ, եթե կորոնավիրուսն ընդհանրապես օրգանիզմի մեջ չներթափանցեր, բայց եթե արդեն հայտնվել է այնտեղ, ապա դրանից ձերբազատվելու մի քանի ռազմավարություն կա: Նախ, կարելի է թույլ չտալ, որպեսզի այն մտնի բջիջի մեջ:

Ցանկացած վիրուս բջիջի մեջ է մտնում բջջային մակերեւույթի վրա գտնվող սպիտակուցների հետ: Այստեղ որոշակի նյութ է անհրաժեշտ, որը կարող է շեղել վիրուսը բջիջից, խանգարել նստել դրա վրա: Տեխնիկապես կարող են տարբեր մոտեցումներ լինել:

Մեկ այլ ռազմավարություն է ազդեցությունն իմունիտետի վրա: Հայտնի է, որ որոշ կորոնավիրուսներ, այդ թվում` նոր SARS-CoV-2-ը, ի վիճակի են ճնշել իմունային պատասխանը. դրանք անջատում են իմունային ազդանշանները վարակված բջիջում, եւ ոչ այս բջիջի հարեւանները, ոչ էլ իմունային համակարգն ինչ-որ ժամանակ չեն կասկածում, որ մոտակայքում վիրուսային վարակ է զարգանում, բայց երբ իմունային համակարգը սկսում է «պայքարել», ապա դրա արձագանքն այնքան ուժեղ է լինում, որ սկսում է սպառնալ հենց հիվանդին:

COVID-19 կորոնավիրուսային վարակի ամենալուրջ բարդությունները հիմնականում կապված են չափազանց ուժեղ բորբոքման հետ: Եվ այստեղ կարեւոր է կարգավորել իմունային համակարգը, որպեսզի այն շարունակի պայքարել վիրուսի դեմ, բայց միեւնույն ժամանակ չվնասի առողջ բջիջները: Օրինակ, վերջերս հայտնի դարձավ, որ ծանր COVID-19 ունեցող հիվանդներին կարելի է դեքսամետազոն տալ. այն ճնշում է իմունային պատասխանը, եւ մարդու մոտ ողջ մնալու շանսերն ավելանում են: Սակայն վարակի մեղմ ընթացքով հիվանդների համար դեքսամետազոնը վնասակար է, քանի որ ճնշում է իմունային համակարգը եւ կարող է խանգարել ոչնչացնել բուն վիրուսը:

Վերջապես, երրորդ տարբերակը վիրուսի վրա ազդելն է, երբ այն արդեն մտել է բջիջի մեջ: Օրինակ, կարելի խանգարել, որպեսզի այն բազմանա, այսինքն` պատճենի իր գենետիկական նյութը: Այստեղ որոշակի նյութ է հարկավոր, որը կանջատեր վիրուսային գենոմը պատճենող վիրուսային ֆերմենտը: Կամ կարելի է ճնշել օժանդակ սպիտակուցների աշխատանքը, որոնք վիրուսի հետ միասին հայտնվում են բջիջի մեջ եւ տարբեր կարեւոր աշխատանքներ են կատարում դրա համար: 

Նման օժանդակ սպիտակուցներից մեկը կոչվում է PLpro (papain-like protease): Պրոտեազներ են կոչվում սպիտակուցները, որոնք կտրում են այլ սպիտակուցներ, ընդ որում, այդ սպիտակուցները կարող են նման վիրահատությունից հետո կապ դուրս գալ շարքից կամ, հակառակը, ակտիվանալ: Այսինքն, երկրորդ դեպքում պրոտեազան օգնում է սպիտակուցներին ընդունել աշխատանքային ձեւ, եւ PLpro-ն հենց այդպես էլ անում է: Առանց PLpro-ի կորոնավիրուսի նոր մասնիկները պարզապես չեն ձեւավորվի: Սակայն նույն PLpro-ն ճնշում է ինտերֆերոն սպիտակուցների սինթեզը, որոնք ծառայում են որպես իմունային ազդանշաններ, որոնք էլ ակտիվացնում են հակավիրուսային պատասխանը:

Այս երկակի դերի մասին Nature ամսագրում գրում են Գյոթեի համալսարանի, Մաքս Պլանկի Հանրության կենսաֆիզիկայի ինստիտուտի եւ Գերմանիայի ու Նիդեռլանդների գիտական կենտրոնների հետազոտողները: Այդպիսով, եթե մենք անջատենք PLpro պրոտեազը, ապա դրանով հարված կհասցնենք վիրուսին երկու կողմից. առաջին հերթին, այն չի կարող բազմանալ, երկրորդ հերթին, դրա դեմ կաշխատի իմունային պաշտպանությունը:

Աշխատության հեղինակներին հաջողվել է անջատել PLpro-ն GRL-0617 մոլեկուլի օգնությամբ: GRL-0617-ը սկսում է աշխատել բջջային մշակույթի մեջ, որոնք վարակված են վիրուսով եւ ոչ մի այն ֆերմենտ այն չի ճնշում: Այդ միացությունը կարող է արդյունավետ դեղամիջոց դառնալ կորոնավիրուսի դեմ, սակայն նախ պետք է համոզվել, որ այն կգործի ոչ թե բջջային մշակույթի մեջ, այլ մարդկային օրգանիզմում:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել