• Latest news

Գիտնականներն առաջարկել են ասթմայի եւ ԹՔՕՀ-ի բուժման նոր մեթոդ

22 օգոստոսի, 2020  22:03

Գլազգոյի համալսարանի գիտնականներն առաջարկել են ասթմայի եւ թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության (ԹՔՕՀ) բուժման նոր մեթոդ։ Խոսքը դեղերի նոր դասի մասին է, որոնց միջոցով հաջողվել է կենդանիների մոտ ասթմայի ախտանիշները հետ շրջել, հայտնում է Medical Express-ը։ Նման արդյունքի է հաջողվել հասնել նաեւ մարդկային թոքերի նմուշներով փորձերում։

Նոր մոտեցումը հենվում է սպիտակուցի ակտիվացման վրա, որն արձագանքում է սննդակարգում ճարպերին։ Սպիտակուցը, որը կոչվում է ազատ ճարպաթթուներ 4-ի ռեցեպտոր (FFA4), տեղակայվում է աղիներում եւ ենթաստամոքսային գեղձում, որտեղ նրան ակտիվացնում են սննդային ճարպերը, այդ թվում՝ ձկան յուղից օմեգա-3-ը։ Ակտիվացումից հետո FFA4-ը սկսում է օրգանիզմին օգնել վերահսկել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։

Հետազոտությունները ցույց են տվել, որ FFA4 կա նաեւ մարդու թոքերում։ Մշակելով դեղամիջոցների նոր դաս, որոնք թոքերում ակտիվացնում են FFA4-ը, հետազոտողները հայտնաբերել են, որ շնչուղիները շրջապատող մկանները թուլանում են՝ թույլ տալով թոքեր թափանցել մեծ քանակությամբ օդ։

Գիտնականները կրծողների օրինակով նաեւ պարզել են, որ FFA4-ի ակտիվատորները նվազեցնում են բորբոքումը, որն առաջանում է ծխախոտի ծխի եւ ալերգենների ազդեցությամբ, որոնք ասթմա են հարուցում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է