• Latest news

Ինչո՞ւ են որոշ ծնողներ դաժան վերաբերմունք ցուցաբերում իրենց երեխաների նկատմամբ․ հոգեբանի կարծիքը

30 օգոստոսի, 2020  20:22

Երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի հիմքում ընկած է սթրեսը եւ սոցիալական ճնշումը, որի հետ այսօր բախվում են բազմաթիվ մեծահասակներ։ Այդ կարծիքն է արտահայտել հոգեբան Նատալյա Նաումովան Nation News-ին տված հարցազրույցում։

Մասնագետի խոսքով՝ այսօր երեխայի նկատմամբ ծնողների վերաբերմունքը կախված է նրանց բարեկեցության աստիճանից։ Եթե ծնողները ստիպված են տրամադրել իրենց ողջ ժամանակը ընտանիքին սննդով եւ մյուս անհրաժեշտ ռեսուրսներով ապահովելու խնդիրների լուծմանը, եթե այդ խնդիրները խլում են բոլոր ուժերն ու թույլ չեն տալիս կյանքից հաճույք ստանալ, ապա ընտանիքում երեխաների նկատմամբ բացասական կամ անգամ դաժան վերաբերմունքի ռիսկն աճում է։

«Որքան շատ են ծնողները զգում անելանելիություն, դեպրեսիվ վիճակ, այդքան ուժեղ է նրանց մեջ կուտակվում զայրույթն ու չարությունը։ Երբ այդ լարվածությունը ելք չունի, հնարավորություն չկա պատասխանել նեղացնողին կամ գործատուին, այն արդյունքում թափվում է երեխայի վրա՝ որպես էակի, որն ունակ չէ դիմադրություն ցուցաբերել»,-ասել է մասնագետը։

Նաումովայի խոսքով՝ գտնվելով սթրեսի մեջ՝ մարդն արձագանքում է արտաքին գրգռիչներին «բնական» ձեւով եւ սկսում գործել, ինչպես դա արել են մեր հեռավոր նախնիները՝ ագրեսիայի միջոցով։

«Եթե մարդն սպառված է աշխատանքից, չի ստանում հաճույք, ապա նա երեխայի յուրաքանչյուր սխալի համար կուղղի դեպի նրան իր ողջ զայրույթը։ Նա արդեն չի տարբերակի՝ ինչով է խփում եւ ինչպես»,-ասել է հոգեբանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել