• Latest news

Ի՞նչն է հանգեցնում մետաստազների զարգացմանն ու ինչպե՞ս դրանք կանխել. նոր հետազոտություն

9 սեպտեմբերի, 2020  23:35

Մետաստազների զարգացման պատճառը կարող է լինել հյուսվածքներում թթվածքնի պակասը՝ պարզել են Բազելի համալսարանի գիտանականները: Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են  Cell Reports ամսագրում:

Պարզվել է, որ ուռուցքների տարբեր հատվածներ տարբեր կերպ են թթվածին ստանում: Այն հատվածներում, որտեղ քիչ են արյունատար անոթները, նկատվում է թթվածնաքաղց: Այնտեղ, որտեղ շրջանառվող ուռուցքային բջիջների կուտակումներ են առաջանում, եւս նկատվում է թթվածնաքաղց: Գիտնականների խոսքով՝ դա կարող է բացատրվել նրանով, որ թթվածնաքաղցը ուռուցքային բջիջներին ստիպում է լքել ուռուցքը եւ ներթափանցել թթվածնով հարուստ հյուսվածքներ:

Գիտնականները նաեւ նկատել են, որ շրջանառվող ուռուցքային բջիջներն ավելի արագե են ձեւավորվում մետաստազներ:

Կրծողների վրա փորձի արդյունքները ցույց են տվել, որ շրջանառվող ուռուցքային բջիջների կլաստերների քանակը նվազում է, մկների մոտ ձեւավորվում է ավելի քիչ մետաստազներ, եւ դրանք ապրում են ավելի երկար, սակայն միեւնույն ժամանակ առաջնային ուռուցքի չափերը մեծանում են:

Գիտնականները հույս ունեն, որ նոր հետազոտության արդյունքները կօգնեն նոր կլինիկական մեթոդներ մշակել մետաստազների կանխարգելման համար:  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել