• Latest news

Նոր բանաձեւը կօգնի հաշվարկել կորոնավիրուսի դեպքում մահվան հավանականությունը

10 սեպտեմբերի, 2020  11:04

Մեծ Բրիտանիայից գիտնականները բանաձեւ են մշակել, որի օգնությամբ կարելի է հաշվարկել կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակվելու դեպքում պացիենտի ողջ մնալու հավանականությունը։ Բանաձեւի հեղինակների կարծիքով՝ դրա շնորհիվ հնարավոր կլինի փրկել շատ կյանքեր, բուժման մեթոդն ավելի անհատական դարձնելով, հայտնում է The Mirror-ը։

«Հավանականության որոշման գործիքը» պացիենտներին բաժանում է 4 առանձին խմբի՝ ցածրից մինչեւ շատ բարձր։ Առաջին կարգում մահվան հավանականությունը բաժին է ընկնում յուրաքանչյուր 100-րդ դեպքին։ Վերջին կարգում կարող են մահանալ 100 պացիենտից մինչեւ 62-ը։

Բանաձեւը հաշվի է առնում այնպիսի չափորոշիչներ, ինչպես՝ տարիքը, սեռը, նախկինում ունեցած հիվանդությունների թիվը, շնչառության հաճախականությունը եւ արյան երկու անալիզների արդյունքները։ Մասնագետների խոսքով, սակայն, մահվան հավանականության որոշման մեխանիզմին կարելի է դիմել միայն պացիենտի հոսպիտալացման դեպքում։ Եթե պացիենտը տանն է բուժվում, անհրաժեշտ չէ այս բանաձեւով դրա հավանականությունը հաշվարկել։

Հետազոտողները փետրվարից մայիս ժամանակահատվածում Անգլիայի, Ուելսի եւ Շոտլանդիայի 260 հիվանդանոցներում հավաքել են կորոնավիրուսով պացիենտների կլինիկական տվյալները եւ թեստեր են անցկացրել։ Այնուհետեւ բանաձեւի ճշգրտությունը հաստատվել է մայիսի վերջից հունիսի վերջ հոսպիտալացված 22 հազար պացիենտների տվյալների հիման վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է