• Latest news

3 իրավիճակ, երբ անհրաժեշտ է անպայման ստուգել աղիների քաղցկեղի առկայությունը

19 սեպտեմբերի, 2020  21:09

Աղիքային քաղցկեղը դեռ տարածված է ամբողջ աշխարհում, եւ Հայաստանը նույնպես բացառություն չէ: Իրականում այս հիվանդությունը ժամանակին հայտնաբերելը եւ վտանգավոր հետեւանքները կանխելը այնքան էլ դժվար չէ, պարզապես պետք է իմանալ երբ դիմել բժշկի:

         1․ Դուք ունեք պոլիպոզով կամ աղիքի քաղցկեղով հիվանդ հարազատ

Պոլիպոզը ժառանգական հիվանդություն է, որի դեպքում հաստ աղիքի լորձաթաղանթի վրա նորագոյացություններ՝ պոլիպներ են հայտնվում: Հետագայում այս պոլիպները կարող են վերածվել չարորակ ուռուցքների:

Սովորաբար պոլիպների հետ կապված ախտանիշներ չկան, ուստի դրանց մասին կարելի է իմանալ միայն հետազոտությունների՝ կղանքում թաքնված արյան անալիզի եւ, իհարկե, կոլոնոսկոպիայի միջոցով:

Եթե ձեր մերձավոր հարազատներից որեւէ մեկը ունի պոլիպներ կամ աղիքի քաղցկեղ, դուք պետք է պարբերաբար ստուգվեք՝ անկախ ախտանիշների առկայությունից կամ բացակայությունից: Հետազոտությունները խորհուրդ է տրվում սկսել 5-10 տարի առաջ այն տարիքից, երբ ձեր հարազատի մոտ հիվանդությունը հայտնաբերվել է:

          2․ Ձեզ մոտ հաճախ են աղիների բորբոքումներ լինում

Բորբոքային գործընթացները վատացնում են աղիների աշխատանքը եւ բացասաբար են ազդում սննդարար նյութերի ներծծման վրա: Դուոդենիտի, իլեիտի, էնտերիտի, պրոկտիտի, կոլիտի, կրիպտիտի նման հիվանդությունները կարող են ընթանալ սուր կամ քրոնիկ ձեւով: Այսպես թե այնպես, ավելորդ չի լինի այս հիվանդությունների դեպքում խորհրդակցել մասնագետի հետ եւ հարցնել, թե արդյոք արժե ստուգել աղիքի քաղցկեղի առկայությունը։

           3․ Դուք աղիների քրոնիկ հիվանդություններ ունեք

Կրոնի հիվանդությունը եւ ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտը աղիների քրոնիկ երկու ամենատարածված հիվանդություններն են: Այս հիվանդություններին բնորոշ է աղիքային միկրոֆլորայի դիսբալանսը: Այս ախտորոշումների դեպքում անհրաժեշտ է հաճախ ստուգել աղիքային քաղցկեղի առկայությունը:

Նշենք, որ 45-50 տարեկանից բարձր մարդկանց խորհուրդ է տրվում պարբերաբար կեղտի մեջ թաքնված արյան անալիզ հանձնել եւ անհրաժեշտության դեպքում կոլոնոսկոպիա անցնել: Պոլիպները եւ նախաքաղցկեղային գոյացությունները կարելի է հեռացնել՝ մեծապես նվազեցնելով հետագա բարդությունների ռիսկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ