• Latest news

2-րդ տիպի դիաբետի դեմ դեղամիջոցները կարող են արդյունավետ լինել դեմենցիայի դեպքում. հետազոտություն

26 սեպտեմբերի, 2020  10:22

Մետմորֆինի` 2-րդ տիպի շաքարախտի համար դեղորայքի օգտագործումը կապված է դեմենցիայի դեպքում ճանաչողական գործառույթների ավելի դանդաղ թուլացման հետ: Այսպիսի եզրակացության են հանգել Գարվանի բժշկական հետազոտությունների ինստիտուտի եւ Նոր Հարավային Ուելսի ուղեղի առողջ ծերացման կենտրոնի հետազոտողները:

Xinhua-ի փոխանցմամբ` նրանք վեցամյա հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում հետեւել են 70-90 տարեկան 1037 մարդու ճանաչողական գործառույթների փոփոխություններին: 2-րդ տիպի շաքարախտով անձանց մոտ, ովքեր մետֆորմին են ընդունել, ճանաչողական գործառույթների զգալիորեն ավելի դանդաղ թուլացում եւ դեմենցիայի զարգացման ավելի ցածր ռիսկ է նկատվել, քան նրանց դեպքում, ով մետֆորմին չէր ընդունել: Ճանաչողական գործառույթների թուլացման տեմպը մոտֆորմին ընդունող 2-րդ տիպի շաքարախտ ունեցող կամավորների եւ առանց շաքարաշտի կամավորների մոտ 6 տարի շարունակ պահպանվել է նույն մակարդակի վրա:

2-րդ տիպի շաքարախտով հիվանդները, ընդհանուր առմամբ, դեմենցիայի զարգացման ավելի բարձր ռիսկի են ենթարկվախ` նրանց օրգանիզմի` արյան մեջ գլյուկոզի մակարդակը նորմի սահմաններում պահպանելու անկարողության պատճառով: Դիաբետով տառապող մարդկանց մոտ դեմենցիայի զարգացման ռիսկը տարիքի հետ 60 տոկոսով ավելի բարձր է, քան` շաքարախտ չունեցող մարդկանց դեպքում:

Հետազոտողների խոսքով` մետֆորմինը կարող է ոչ միայն որոշակի ճանաչողական առավելություններ ապահովել 2-րդ տիպի շաքարախտով տառապող մարդկանց համար, այլ նաեւ կարող է օգնել այն մարդկանց, ովքեր շաքարախտ չունեն, սակայն ճանաչողական ունակությունների թուլացման վտանգի տակ են:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել