• Latest news

Ո՞ր դեղամիջոցներն են մեծացնում շաքարային դիաբետի զարգացման ռիսկը

1 հոկտեմբերի, 2020  19:52

 Թթվային ռեֆլյուքսի դեմ դեղամիջոցների մշտական կիրառումը կարող է մեծացնել 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացման ռիսկը, ասվում է նոր հետազոտւոթյան մեջ, որի արդյունքները հրապարակվել են Gut ամսագրում:

Պարզվել է, որ որքան երկար է մարդն ընդունում այդ դեղամիջոցները, այնքան ավելի բարձր է դիաբետի զարգացման ռիսկը: Հենց այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս այդ դեղամիջոցները երկու եւ դրանից ավել օգտագործող մարդկանց պարբերաբար արյան անալիզ հանձնել գլյուկոզայի մակարդակը սահմանելու համար:

Հետազոտությունների համար օգտագործվել են 204 600 մարդկանց տվյալներ: 9-12 տարում 10 100 մասնակիցների մոտ 2-րդ տիպի դիաբետ  է ախտորոշվել:

Գիտնականները հայտնաբերել են, որ պրոտոնային պոմպի ինհիբիտոր մշտապես օգտագործողների մոտ 2-րդ տիպի դիաբետի զարգացման ռիսկը մեծ է եղել 24 տոկոսով:  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել