• Latest news

Ո՞ր ախտանիշը կարող է վկայել կանանց վաղ մահվան վտանգի մասին

7 հոկտեմբերի, 2020  12:43

Կանանց շրջանում դաշտանի կանոնավորությունը նրանց առողջության կարեւոր նշանն է, եւ դաշտանի ցիկլի անկանոնությունը կարող է վկայել առողջության հետ կապված խնդիրների եւ նույնիսկ վաղ մահվան ռիսկի մեծացման մասին: Այս մասին հաղորդվում է հետազոտության մեջ, որը հրապարակվել է The BMJ-ում:

Նոր տվյալների համաձայն` չափազանց երկար ցիկլով եւ անկանոն դաշտանով կանանց մոտ մահվան հավանականությունը մեծանում է մինչեւ 70 տարեկան, հաղորդում է Medportal.ru-ն:

Հարվարդի համալսարանի Հանրային առողջապահության դպրոցի գիտնականները վերլուծել են գրեթե 80.000 կնոջ դաշտանի ցիկլի եւ առողջական վիճակի վերաբերյալ տվյալները, ովքեր ավելի վաղ մասնակցել էին Բուժքույրերի առողջության II խոշոր հետազոտությանը:

Ինչպես պարզվել է, 40 օրից ավել եւ անկանոն ժամանակահատված դաշտանի ցիկլ ունեցող կանանց մոտ վաղաժամ մահվան ավելի մեծ ռիսկ գոյություն ունի, քան սովորական տեւողությամբ (26-31 օր) ռեգուլյար ցիկլ ունեցող կանանց մոտ:

Կանայք, ում դաշտանային ցիկլն անկանոն էր, երբ նրանք 29-46 տարեկան էին, վաղաժամ մահվան ռիսկի մեծացել է 39 տոկոսով: Այսպիսի վաղ մահացության հիմնական պատճառը սրտանոթային համակարգի հիվանդություններն էին: Սակայն, ինչպես սպասվում էր, այս ռիսկն ավելի մեծ էր ծխող կանանց մոտ:

Հետազոտության մեջ նշվում է, որ դաշտանային ցիկլն անկանոն դարձնող պատճառները կարող են ազդել կնոջ առողջության եւ կյանքի տեւողության վրա: Օրինակ` պոլիկիստոզ ձվարանների համախտանիշի դեպքում դաշտանը սովորաբար անկանոն է լինում: Միեւնույն ժամանակ, այս սինդրոմը կապված է շաքարախտի, հիպերտոնիայի եւ արգանդի քաղցկեղի բարձր ռիսկի հետ:

Հեղինակները կարծում են, որ կանայք միշտ պետք է բժիշկներին հաղորդեն դաշտանային ցիկլի խախտումների մասին: Բժիշկներն իրենց հերթին պետք է հիշեն, որ դաշտանային ցիկլի խախտումները կարող են խոսել այլ առողջական խնդիրների մասին, որոնք պետք է շտկվեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել