• Latest news

Կորոնավիրուսով կրկնակի վարակվելը հնարավոր է. գտնվել է եւս մեկ հաստատում

14 հոկտեմբերի, 2020  11:15

Մասնագետները ԱՄՆ-ում գրանցել են կորոնավիրուսով կրկնակի վարակման պաշտոնապես հաստատված առաջին դեպքը: Նեւադայից 25-ամյա մի երիտասարդ կրկին վարակվել է: Այս դեպքի մասին պատմում է The Lancet ամսագիրը։

Առաջին անգամ պացիենտը կորոնավիրուսով վարակվել է ապրիլի սկզբին, իսկ մայիսի վերջին նա նորից է վարակվել: Սա նշանակում է, որ տարած հիվանդությունը կորոնավիրուսի դեմ կայուն եւ երկարատեւ իմունիտետ չի տալիս: Այս գործոնը չափազանց կարեւոր է կորոնավիրուսի դեմ կոլեկտիվ իմունիտետի զարգացման համար:

Ներկայումս ավելի ու ավելի շատ մասնագետներ են հակվում նրան, որ կորոնավիրուսի նկատմամբ բնական ճանապարհով կոլեկտիվ իմունիտետի ձեւավորումը դժվար թե հնարավոր լինի: Օրինակ՝ Հարվարդի համալսարանի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսը խանգարում է երկար ժամանակ SARS-CoV-2-ի հակամարմիններ ստեղծող բջիջների ձեւավորմանը: Արդյունքում պաշտպանական հակամարմինները օրգանիզմից արագորեն անհետանում են, դա տեղի է ունենում հիվանդության սկզբից մոտ 3 ամիս անց: Նման իրավիճակ կարող է լինել այն մարդկանց մոտ, ովքեր կստանան առաջին պատվաստումները:

Նեւադայից երիտասարդի դեպքը ցույց է տալիս, որ կորոնավիրուսի իմունիտետը կարող է անհետանալ նույնիսկ ավելի վաղ կամ սկզբունքորեն չձեւավորվել: Հայտնի է, որ մարտի վերջին մարդը հիվանդացել է կորոնավիրուսով եւ վարակը համեմատաբար թեթեւ է տարել: Ապրիլի վերջին նա ապաքինվել է, բայց մայիսի վերջին կրկին ախտորոշվել է կորոնավիրուսի վարակ: Ավելին, երկրորդ անգամ վարակը հիվանդության ավելի ծանր ձեւով է զարգացել: Հետաքրքիր է, որ առաջին եւ երկրորդ անգամները պացիենտը վարակվել է վիրուսի տարբեր շտամերով:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել