• Latest news

Մարդու գլխում գիտությանն անծանոթ օրգան են հայտնաբերել

21 հոկտեմբերի, 2020  17:25

Նիդեռլանդների քաղցկեղի ինստիտուտի մասնագետները PSMA PET / CT հետազոտության ընթացքում մարդու գլխում հայտնաբերել են գիտությանը մինչ այդ անհայտ, օրգան, որը թքագեղձեր է հիշեցնում: Այս մասին հաղորդվում է Radiotherapy and Oncology ամսագրում:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, մասնագետները հետազոտել են շագանակագեղձի քաղցկեղով հիվանդներին: Ախտորոշիչ գործիքը արյան մեջ ռադիոակտիվ գլյուկոզայի ներարկմամբ կոնտրաստային տոմոգրաֆիայի միջոցով մարմնում պետք է հայտնաբերի ուռուցքներ։ Սակայն արդյունքում մասնագետները հայտնաբերել են նախկինում անհայտ երկու օրգան:

«Ուսումնասիրության ընթացքում լուսավորված երկու օրգաններն ունեն թքագեղձերի բոլոր հատկությունները»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ, բերանի խոռոչի վիրաբույժ Մատեյս Վալսթարը՝ Ամստերդամի համալսարանից:

Նրա խոսքով՝ նոր զույգ օրգաններին տրվել է «գլանային գեղձեր» անվանումը, քանի որ դրանք տեղակայված են գլանային ելուստի (բարձրացում կոկորդի քթային հատվածում) վերեւում։

Մարդը ունի մեծ թքագեղձերի երեք հավաքածու, բայց ոչ այստեղ: Որքան նախկինում հայտնի էր, քթաըմպանում գտնվող թքագեղձերը մանրադիտակային փոքր են: Նրանցից մոտ հազարը հավասարաչափ բաշխված են լորձաթաղանթի վրա: Ուրեմն պատկերացրեք մեր զարմանքը, երբ սա հայտնաբերեցինք»,- ասել է ճառագայթաբան-ուռուցքաբան Վոուտեր Վոգելը՝ Նիդեռլանդների քաղցկեղի ինստիտուտից:

Մասնագետներն այդ օրգանները գտել են PSMA PET / CT սքաների միջոցով հետազոտված բոլոր հարյուր պացիենտների մոտ: Բացի այդ, գիտնականները կատարել են երկու դիահերձում՝ տղամարդու եւ կնոջ, ինչը հաստատել է այս «կառուցվածքի» գոյությունը:

Ըստ առկա տվյալների, այսպես կոչված, գլանային գեղձերը նախկինում չեն նկարագրվել ոչ մի աղբյուրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել