• Latest news

Կորոնավիրուսի ամենատարածված մուտացիան այն դարձնում է ավելի վարակիչ քթըմպանում. հետազոտություն

27 հոկտեմբերի, 2020  21:37

Կորոնավիրուսի ամենատարածված մուտացիան՝ D614G-ը, վիրուսը դարձնում է ավելի վարակիչ քթըմպանում, շնչափողում եւ վերին շնչուղիներում: Նման եզրակացության են եկել Տեխասի համալսարանի գիտնականները՝ փորձեր անցկացնելով սիրիական գերմանամկների վրա:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ կորոնավիրուսը մուտացվում է գրեթե նույն արագությամբ, ինչ գրիպը: Առաջին լուրջ մուտացիան գրանցվել է գիտնականների կողմից այս տարվա մարտին. այդ ժամանակ Եվրոպայի տարածքում սկսել են տարածվել S գենում ընդհանուր մուտացիայով նոր շտամներ: Այդ մուտացիան՝ D614G-ը, կա կորոնավիրուսի գրեթե բոլոր վաիացիաներում, որոնք շրջանառվում են այսօր Երկրի վրա, եւ դա վիրուսը 2,5-8 անգամ ավելի վարակիչ է դարձնում:

Վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսի մուտացված տարբերակն ակտիվորեն բազմանում է, ինչը ֆիքսվել է վարակումից հետո երկրորդ օրը: 4-5-րդ օրը կենդանիների վերին շնչուղիներում վիրուսային մասնիկների քանակը մի քանի տասնյակ անգամ մեծ է եղել, քան հսկողության տակ գտնվող խմբից կենդանիների մոտ:

Հետազոտության ընթացքում գիտնականները վարակել են կենդանիներին միաժամանակ վիրուսի մուտացված եւ չմուտացված տարբերակներով: Պարզվել է, որ վարակումից հետո առաջին շաբաթը գերմանամկների մոտ D614G մուտացիայով վիրուսային մասնիկների թիվը եղել է 1,5-2,5 անգամ շատ: Մասնագետները կարծում են, որ մուտացիան վիրուսն ավելի կայուն է դարձնում շրջակա միջավայրի անբարենպաստ պայմանների դեպքում, ազդում է հակամարմինների եւ կորոնավիրուսային մասնիկների փոխգործակցությանը, վիրուսն ավելի աննկատ է դարձնում իմունիտետի համար:

Կարեւոր է, որ մուտացիան նոր կորոնավիրուսն ավելի վտանգավոր չի դարձրել ստորին շնչուղիների եւ թոքերի մնացած հատվածների համար, ինչպես նաեւ այն ռեզիստենտային չի դարձրել թերապիայի եւ պատվաստանյութերի նկատմամբ:     

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել