• Latest news

Ի՞նչ հիվանդություններ ունեցող մարդիկ են մեկ երրորդով հազվադեպ վարակվում կորոնավիրուսով

3 դեկտեմբերի, 2020  13:44

Բրոնխիալ ասթմայով տառապող մարդիկ մեկ երրորդով հազվադեպ են վարակվում կորոնավիրուսով: Այս մասին ասվում է Թել Ավիվի համալսարանի գիտնականների հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Journal of Allergy and Clinical Immunology ամսագրում:

Հետազոտության հեղինակները վերլուծել են ավելի քան 37 000 մարդու տվյալներ, որոնք կորոնավիրուսի թեստ են հանձնել 2020 թվականի փետրվար-հունիս ամիսներին: Ախտորոշումը հաստատվել է նրանցից 2266-ի մոտ:

Նրանց թվում, ովքեր վարակվել են կորոնավիրուսով, եղել է ընդամենը 153 ասթմատիկ: Բացասական անալիզով մարդկանց խմբում եղել է ասթմայով տառապող 3388 մարդ:

Գիտնականները ենթադրել են, որ ասթմայով տառապող մարդիկ հազվադեպ են վարակվում կորոնավիրուսով անգիոտենզին փոխակերպող 2 (АСЕ2) ֆերմենտի զգալի կրճատման պատճառով:

Բացի այդ, ասթմայով տառապող մարդիկ օգտագործում են ինհալյացիոն կորտիկոստերոիդներ, որոնք հակաբորբոքային էֆեկտ ունեն եւ նվազեցնում են ցիտոկինների արտադրումը: Բացառված չէ, որ այդ դեղամիջոցները կարող են նվազեցնել վիրուսի՝ բազմանալու ունակությունը:

Գիտնականների խոսքով՝ պետք չէ մոռանալ, որ ասթմայով տառապող մարդիկ ընդհանուր առմամբ ավելի շատ ուշադրություն են հատկացնում իրենց առողջությանն ու ավելի պատասխանատվությամբ են մոտենում կորոնավիրուսի կանխարգելմանը:     

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է