• Latest news

«Նեւրոզների բուժման կենտրոնի» փակման դեպքում 45 բժիշկներ եւ բուժքույրեր կմնան առանց աշխատանքի, հարյուրավոր պացիենտներ՝ առանց բուժման

14 դեկտեմբերի, 2020  19:35

Քասախ քաղաքում «Նեւրոզների բուժման կենտրոնը» չի կարողանա շարունակել աշխատել առանց կառավարության ֆինանսավորում ստանալու, իսկ եթե կենտրոնը փակվի, 45 բուժաշխատողներ կմնան առանց աշխատանքի: Այս մասին NEWS.am Medicine-ին տված հարցազրույցում ասաց կենտրոնի տնօրեն Ցոլակ Հակոբյանը:

Հայաստանի առողջապահության նախարարությունը նախատեսում է 2021 թվականից «Նեւրոզների բուժման կենտրոնին» զրկել պետական ֆինանսավորումից: Ներկայումս այս կենտրոնում նեւրոտիկ խանգարումներից բուժվում են ռազմական գործողություններին մասնակցած զինվորներ, պատերազմում իրենց որդիներին կորցրած մայրեր, ինչպես նաեւ անհետ կորած զինծառայողների մայրեր: Այս պացիենտները լուրջ նեւրոտիկ եւ դեպրեսիվ խանգարումներ ունեն, եւ նրանք բոլորը ստացիոնար բուժում են ստանում՝ պետպատվերի շրջանակներում:

Այստեղ տարեկան բուժվում է շուրջ 750 պացիենտ, եւ դեռ պարզ չէ, թե որտեղ են նրանք բոլորը բուժվելու, եթե բժշկական կենտրոնը փակվի: Ասում են, թե նրանց կտեղափոխեն հոգեբուժական կլինիկաներ, սակայն նրանք հոգեբուժական պացիենտներ չեն համարվում, բացի այդ, կա վտանգ, որ նրանցից շատերը, այսօր գոյություն ունեցող ստիգմատիզացիայի պատճառով, չեն ցանկանա բուժվել հոգեբուժական կլինիկաներում եւ արդյունքում իրենց անհրաժեշտ բժշկական օգնությունը չեն ստանա:

Ինչպես նշեց Ցոլակ Հակոբյանը, ինքը դիմել է Պետական գույքի կառավարման կոմիտե, բայց դեռ որեւէ հստակ պատասխան չի ստացել:

Տնօրենի խոսքով՝ կլինիկայի պացիենտներն այսօր հանդիպում են անցկացրել եւ որոշել են կլինիկան պետական ֆինանսավորումից զրկելու որոշումը վերանայելու խնդրանքով նամակներ գրել Հայաստանի վարչապետին եւ առողջապահության նախարարին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է