• Latest news

Գլոբալ տաքացումը կարող է նպաստել «ուղեղը խժռող» ամեոբաների տարածմանը

19 դեկտեմբերի, 2020  15:53

Երկրագնդի հյուսիսային տարածաշրջաններում տարածվում է Naegleria fowleri վտանգավոր ախտածինը, որը հայտնի է որպես «ուղեղը խժռող ամեոբա»: Անցյալում այս ախտածինը բնակվում էր ԱՄՆ հարավային նահանգների տաք քաղցրահամ ջրամբարներում: Բայց վերջին շրջանում իրավիճակը սկսել է փոխվել գլոբալ տաքացման պատճառով: Այս մասին նախազգուշացնում են ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (CDC) մասնագետները:

Մասնագետները վերլուծել են վերջին 40 տարում առաջնային ամեոբային մենինգոէնցեֆալիտի դեպքերը, հայտնում է LiveScience պարբերականը: Պարզվել է, որ ամեն տարի գրանցվում են գրեթե նույնքան նոր ինֆեկցիաներ, սակայն փոխվում է աշխարհագրությունը. Naegleria fowleri միկրոօրգանիզմի բնակության տարածքը գլոբալ տաքացման հետեւանքով տեղափոխվում է հյուսիս:

Ամեոբային մենինգոէնցեֆալիտը անչափ վտանգավոր ինֆեկցիա է, որը գրեթե միշտ մահվան ելք է ունենում: Այն զարգանում է ջրի հետ քթով օրգանիզմի մեջ ախտածինի ընկնելու հետեւանքով: Օրգանիզմի մեջ հայտնվելով՝ ախտածինը արագ հասնում է մինչեւ գլխուղեղ եւ սկսում հյուսվածքները քայքայել: Գաղտնի շրջանը սովորաբար տեւում է մի քանի օրից մինչեւ 2 շաբաթ:

Որպես կանոն, Naegleria fowleri կարելի է գտնել ջրի Ցելսիուսի 45 աստիճան ջերմաստիճանով լճացած ջրամբարներում: Ինֆեկցիայի պոտենցիալ աղբյուր կարող են լինել նաեւ լողավազանները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է