• Latest news

COVID-19-ի թաքնված ձեւով հիվանդացած մարդկանց մոտ նույնպես իմունիտետ է ձեւավորվում. հետազոտություն

25 դեկտեմբերի, 2020  14:23

Մարդկանց մոտ, որոնք ապաքինվել են COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի թեթեւ կամ թաքնված ձեւով հիվանդանալուց հետո, նույնպես իմունիտետ է ձեւավորվում: Սա ապացուցել են Լոնդոնի Մարիա թագուհու հիվանդանոցի (Մեծ Բրիտանիա) գիտնականները: Նրանց հետազոտությունը հրապարակվել է Science Immunology ամսագրում:

Նրանք հակամարմինների եւ T-լիմֆոցիտների առկայությունը ստուգելու համար անալիզի են ենթարկել 136 բուժաշխատողների արյան նմուշները: Բոլոր բուժաշխատողները տարել էին թեթեւ կամ ասիմպտոմ COVID-19: Նրանցից 89 տոկոսի մոտ վարակվելուց հետո 16-18 շաբաթ անց հայտնաբերել են չեզոքացնող հակամարմիններ: Մեծ մասի մոտ եղել են նաեւ Т-բջիջներ՝ ուղղված վիրուսի տարբեր հատվածներին:

Որոշ մարդկանց մոտ հայտնաբերվել են Т-լիմֆոցիտներ, բայց հակամարմիններ չեն եղել, իսկ մյուսների մոտ՝ հակառակը: Ընդ որում՝ բուժաշխատողներից 66 տոկոսի մոտ հայտնաբերվել է պաշտպանական հակամարմինների բավականին բարձր մակարդակ: Т-բջջային ռեակցիաները, որպես կանոն, ավելի արտահայտված էին COVID-19-ի դասական ախտանիշներով մարդկանց մոտ, մինչդեռ ասիմպտոմ ինֆեկցիայի դեպքում առաջանում էր ավելի թույլ Т-բջջային իմունիտետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել