• Latest news

Ամանորյա տոներից հետո Հայաստանում կորոնավիրուսի որոշակի աշխուժացում է սպասվում. մասնագետ

12 հունվարի, 2021  11:18

Վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսային վարակի հետ կապված համաճարակային իրավիճակի կայունացում էր նկատվում. Վերջին 14 օրերին վարակի վերարտադրման ցուցանիշը, 0.84 էր, մինչդեռ նախորդող 14 օրերին՝ 1.43: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Նրա խոսքով՝, քանի որ ամանորյա տոներին մարդիկ հավանաբար շատ էին շփվում միմյանց հետ, կանխատեսվում է, որ առաջիկայում կորոնավիրուսի որոշակի աշխուժացում կլինի:

Հունվարի 12-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսային վարակի 162 643 դեպք ՝ գրանցվել, իսկ մահաբերությունը կազմում է 1.8 տոկոս: 8300 պացիենտ այս պահին բուժման մեջ են գտնվում:

Վարակը ամենից հաճախ հայտնաբերվում է 50-60, 30-35, 0-5 եւ 15-20 տարիքային խմբերում:

Ինչ վերաբերվում է թեստավորմանը, այս պահի դրությամբ, դրական արդյունք են ունենում թեստերի մոտ 16.5 տոկոսը, մինչդեռ նախկինում մոտ 26 տոկոս թեստերի պատխասկանը դրական էր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել