• Latest news

COVID-19-ի հազվագյուտ բարդության պատճառով ստիպված կլինեն տղայի ոտքերն անդամահատել

15 հունվարի, 2021  11:15

ԱՄՆ Միչիգան նահանգի Շելբի գյուղից 10-ամյա Դիշան Ջեմիսոնը բախվել է COVID-19-ի հազվագյուտ բարդության, որի հետեւանքով ստիպված կլինեն նրա ոտքերն անդամահատել:

2020 թվականի դեկտեմբերի 21-ին տղային բարձր ջերմությամբ տեղափոխել են հիվանդանոց, հայտնում է Lenta.ru-ն: Նրա մոտ ախտորոշել են երեխաների մուլտիհամակարգային բորբոքման համախտանիշ: Նրա հետ աշխատող բժիշկները խոստովանել են, որ սա հիվանդության ամենածանր դեպքն է, որ իրենք երբեւէ տեսել են:

Տղայի բժիշկ Ռոզմարի Օլիվերոն հայտնել է, որ համախտանիշը կարող է զարգանալ նոր կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակվելուց հետո 2-8 շաբաթվա ընթացքում: Դիշանի դեպքում կորոնավիրուսն ընթացել է ասիմպտոմ, իսկ համախտանիշը զարգացել է 2 շաբաթ հետո:

Կորոնավիրուսի դրական թեստով 5000 պացիենտից ընդամենը 21 երեխայի մոտ են ախտորոշել մուլտիհամակարգային բորբոքման համախտանիշ, որի ախտանիշները կարող են ներառել ջերմություն, աչքերի կարմրություն, ցան, ավշահանգույցների բորբոքում, փսխում եւ դիարեա: Համախտանիշի առաջացման ճշգրիտ պատճառը հայտնի չէ:

Դիշանի դեպքում համախտանիշի հետեւանքով ոտքերի մեջ հեղուկ է կուտակվել: Բժիշկները հնարավոր ամեն ինչ արել են դրանք պահպանելու համար, բայց ստիպված էին ընտանիքին հայտնել վերջույթների անդամահատման անհրաժեշտության մասին:

«Անչափ ծանր էր այդպիսի որոշում ընդունելը: Ես ուղղակի մտածում եմ, թե նրան ինչպիսի կյանք է սպասում անդամահատումից հետո: Նա սիրում է ֆուտբոլ խաղալ եւ ակտիվ կենսակերպ վարել: Սա անչափ ծանր է»,- ասել է տղայի մայրը՝ Բրիթնի Օթմանը:

Նա իրեն մխիթարում է այն մտքով, որ ավելի ուշ իր որդին կրկին կկարողանա քայլել պրոթեզների օգնությամբ: Վիրահատության անցկացման ժամկետն առայժմ հայտնի չէ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է