• Latest news

Նոր դեղամիջոցը կարող է արդյունավետ լինել Ալցհեյմերի հիվանդության դեպքում

16 հունվարի, 2021  10:40

Դոնանեմաբ դեղամիջոցը կարող է դանդաղեցնել Ալցհեյմերի հիվանդության առաջընթացը, ցույց է տվել ոչ մեծ հետազոտությունը, որի մասին հաշվետվությունը հրապարակվել է դեղարտադրողի՝ Eli Lilly ընկերության կայքում: Այս հետազոտության տվյալներն առայժմ չեն հրապարակվել գիտական ամսագրում եւ չեն գրախոսվել ուրիշ գիտնականների կողմից:

Դոնանեմաբը դասվում է մոնոկլոնալ հակամարմինների դասին, որոնք հայտնի են պաթոլոգիական ամիլոիդ սպիտակուցին կապվելու եւ այն նյարդային հյուսվածքից դուրս բերելուն նպաստելու ունակությամբ: Ամիլոիդը համարվում է Ալցհեյմերի հիվանդության պատճառներից մեկը:

Սա այս հիվանդության դեմ դեղերի առաջին փորձարկումն է երկրորդ փուլում, նշում է The New York Times-ը: Այս փուլում դեղերի արդյունավետությունը ստուգում են պացիենտների ոչ մեծ խմբի վրա: Հատկանշական է, որ նախկինում այսպիսի դեղամիջոցների հետազոտություններում երկրորդ փուլը բաց էին թողնում: Առաջին փուլից հետո (այն մարդկանց ոչ մեծ խմբի վրա ցուցադրում էր դեղերի անվտանգությունը) անմիջապես սկսվում էին երրորդ փուլի հետազոտությունները՝ մեծ թվով մասնակիցների վրա արդյունավետության հետազոտումը: Այդպիսի հետազոտություններն ամեն անգամ անհաջողությամբ էին ավարտվում:

Նոր հետազոտությանը մասնակցել է թեթեւ կամ միջին ախտանիշներով Ալցհեյմերի հիվանդությամբ 272 պացիենտ: Նրանց հետազոտել են 2 տարի: Մասնակիցների կեսը ստացել է փորձարարական բուժում՝ յուրաքանչյուր 4 շաբաթը մեկ կատարել են դեղամիջոցի ներերակային ներարկում:

Փորձարարական բուժում ստացող պացիենտների կոգնիտիվ ունակությունները միջինը 32 տոկոսով ավելի դանդաղ են նվազել, քան պլացեբո ստացողների ունակությունները: Այս խմբի պացիենտների գլխուղեղում ամիլոիդային վահանիկները անհետացել են 6-12 ամսում եւ հետազոտության ընթացքում կրկին չեն հայտնվել:

Դեղամիջոցի հետազոտությանը չմասնակցած գիտնականները նշում են, որ ներկայումս հետազոտության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ չկան: Ընկերությունը խոստանում է առաջիկայում դրանք ներկայացնել բժշկական ամսագրերից մեկում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է