• Latest news

Թեյը կարող է սպանել թքի մեջ եղած կորոնավիրուսը․ ուսումնասիրություն

20 հունվարի, 2021  21:29

Թեյը կարող է սպանել թքի մեջ եղած կորոնավիրուսը՝ եթե ըմպելիքը բերանում պահել 10 վայրկյան, ապա թքի նմուշում վիրուսը հնարավոր չի լինի գտնել: Սակայն, այս ազդեցությունը կարճատեւ է, եւ վիրուսի մասնիկները կվերականգնվեն մի քանի րոպեից: Այս հայտնագործությունը կատարել են ճապոնացի գիտնականները, որոնց եզրակացությունները հաստատել են նրանց ռուս գործընկերները, գրում է «Իզվեստիա» թերթը:

Դա բացատրվում է նրանով, որ թեյը պարունակում է նյութեր, որոնք կարող են ոչնչացնել վիրուսի շուրջ սպիտակուցը, որն օգնում է նրան թափանցել բջջի մեջ:

«Թեյը պարունակում է մասնիկներ, մասնավորապես՝ տանին: Դա հզոր գործակալ է, որն առաջացնում է սպիտակուցների ոչնչացում, այդ թվում՝ վիրուսային: Հետեւաբար, որքան թունդ է թեյը, այնքան ավելի շատ է տանինը, եւ բարձր է վիրուսի վրա ապաակտիվացման ազդեցությունը»,- ասել է ՄՊՀ Կենսաօրգանական սինթեզի արտադրանքի կենսատեխնոլոգիայի եւ տեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Գեորգի Սուսլյանոկը:

Ըստ նրա՝ թեյի այս ազդեցության վրա ազդում է նաեւ նրա բարձր ջերմաստիճանը:

Հետազոտողները կարծում են, որ թեյի տերեւների մեջ պարունակվող հակաօքսիդիչներ կատեխինները կարող են ունենալ հակավիրուսային հատկություններ, որոնք մշակվելիս ստեղծում են կենսաբանորեն ակտիվ այլ նյութեր: Գիտափորձի արդյունքում գիտնականները պարզել են, որ սեւ թեյը իջեցնում է կորոնավիրուսի տիտրը մինչեւ աննկատելի: Այնուհետ ստացված նմուշներով մեկ այլ փորձանոթից փորձեեն վարակել բջիջները: Վերջնական նմուշում վիրուսի գրեթե ոչ մի մասնիկ չի հայտնաբերվել:

Գիտնականները նշում են, որ չափավոր քանակի թեյը անվնաս է, բայց կարիք չկա խոսել դրա օգուտների մասին կորոնավիրուսի բուժման կամ կանխարգելման համար: Բացի այդ, այս ըմպելիքի չափազանց շատ օգտագործումը հանգեցնում է ջրազրկման, իսկ վիրուսի համար ավելի հեշտ է կպչել չոր հյուսվածքներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է