• Latest news

Ո՞ր հայտնի դեղամիջոցներն են վտանգավոր կորոնավիրուսի դեպքում

26 հունվարի, 2021  11:01

Կորոնավիրուսային վարակի դեպքում վտանգավոր է ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների (ՈՍՀԲԴ) ընդունումը. դրանք կարող են խանգարել իմունային համակարգի պայքարին կորոնավիրուսի դեմ: Այս մասին նախազգուշացնում են ԱՄՆ-ի Յելի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները:

Journal of Virology-ում հրապարակված հետազոտության համաձայն` ՈՍՀԲԴ-ները ճնշում են ցիկլոօքսիգենազ-1-ի եւ եւ ցիկլոօքսիգենազ-2-ի (ՑՕԳ-1 եւ ՑՕԳ-2) ֆերմենտների ակտիվությունը, որոնք միջնորդում են պրոստագլանդինների արտադրությանը, որոնք մարմնի տարբեր կենսաբանական դերեր ունեն օրգանիզմի բորբոքային արձագանքներում: Նման ազդեցության պատճառով դեղամիջոցները կարող են պոտենցիալ ազդեցություն ունենալ օրգանիզմի` վարակվածության նկատմամբ զգայունության, բջիջների ներսում վիրուսի բազմացման եւ իմունային համակարգի գործունեության վրա:

Մարդկային բջիջների մշակույթների եւ մկնային մոդելի օգտագործմամբ իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ հայտնի իբուպրոֆենը եւ մելոքսիկամը չեն ազդել ACE2 սպիտակուցների էքսպրեսիայի, վիրուսի` բջիջների մեջ ներթափանցման կամ դրա վերարտադրության վրա: Սակայն այս դեղամիջոցները նվազեցրել են հակաբորբոքային ցիտոկինների արտադրությունը եւ խախտել են հումորային իմունային պատասխանը SARS-CoV-2 վարակին, ինչն արտահայտվել է չեզոքացնող հակամարմինների մակարդակի իջեցմամբ:

Այսպիսով, ՈՍՀԲԴ-ների հակաբորբոքային ակտիվությունը կարող է վտանգավոր լինել SARS-CoV-2 վարակի վաղ փուլերում, քանի որ այս փուլում բորբոքային պատասխաններն օգնում են պայքարել վարակի դեմ: Սակայն COVID-19-ի վերջին փուլերում այս դեղամիջոցները կարող են օգնել ցիտոկինային փոթորկի դեմ պայքարում` վտանգավոր բարդության, որը կարող է մահվան հանգեցնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել