• Latest news

COVID-19 տարած մարդիկ կարող են մի շարք հոգեկան խանգարումների բախվել. մասնագետ

9 փետրվարի, 2021  23:27

COVID-19 տարած մարդիկ կարող են հոգեկան առողջության հետ կապված մի շարք խնդիրների բախվել, այդ թվում` պանիկայի եւ դյուրագրգռության: Նման կարծիք է հայտնել Բեխտերյովի անվան Հոգեբուժության եւ նյարդաբանության ազգային բժշկական հետազոտական ​​կենտրոնի (Ռուսաստան) հոգեկան խանգարումների եւ հոգեթերապիայի բաժանմունքի գլխավոր հետազոտող Աննա Վասիլեւան:

NEWS.ru-ի փոխանցմամբ` կորոնավիրուսի հետեւանքներից կարող է լինել հետավիրուսային ասթենիան, որն արտահայտվում է նաեւ հուզական անկայունությամբ, մոռացկոտությամբ եւ կենտրոնանալու հետ կապված դժվարություններով, ինչպես նաեւ` սեփական առողջության նկատմամբ անհանգստությամբ:

Բացի այդ, եթե համավարակի սկզբում գերակշռում էին անհանգստության հետ կապված խանգարումները, ապա այժմ ավելի շատ են դեպրեսիվ վիճակները` կորուստների, հյուծվածության եւ ադապտացիոն ռեսուրսի սպառման պատճառով:

Մասնագետի խոսքով` նման խանգարումների կանխարգելման գործում կարող է օգնել տեղեկացվածությունը վարակի հուզական նյարդահոգեբուժական հետեւանքների բնորոշ նշանների, ինչպես նաեւ մասնագիտական բժշկական օգնության հնարավորությունների մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել