• Latest news

1-ին տիպի դիաբետը կարող է թուլացնել կոգնիտիվ ունակությունները. հետազոտություն

12 փետրվարի, 2021  21:30

1-ին տիպի դիաբետը կարող է բացասաբար ազդել երեխայի կոգնիտիվ ունակությունների վրա. այս հիվանդությամբ երեխաների ուղեղի ծավալը, վերբալ IQ-ն եւ ընդհանուր IQ-ն ավելի ցածր են, քան դիաբետ չունեցող երեխաների մոտ է: Այս մասին նշված է Diabetes Care ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Հետազոտության հեղինակները համեմատել են 1-ին տիպի դիաբետով եւ դիաբետ չունեցող երեխաների ուղեղի սքանավորման արդյունքները, հայտնում է News-medical.net-ը: Սքանավորումը ցույց է տվել, թե զարգացող ուղեղի վրա ինչպիսի ուժեղ ներգործություն կարող է ունենալ գլիկեմիկ ազդեցությունը: Պարզվել է, որ 1-ին տիպի դիաբետով մարդիկ իսկապես ենթակա են կոգնիտիվ դիսֆունկցիայի վտանգին (IQ-ի նվազումը կազմել է միջինը 4 միավոր): Դեռեւս պետք է պարզել, թե հնարավո՞ր է արդյոք այս փոփոխությունները հետ շրջել դիաբետի խիստ վերահսկմամբ:

Գիտնականներն ընդհանուր առմամբ հետազոտել են դիաբետով 144 եւ դիաբետ չունեցող 72 երեխաների: Հետազոտությունը սկսելու պահին երեխաների միջին տարիքը եղել է 7, իսկ հիվանդության միջին տեւողությունը՝ 2,4 տարի: Հետազոտողները հայտնաբերել են, որ ուղեղի ընդհանուր ծավալը, գորշ եւ սպիտակ նյութերի ծավալները, ընդհանուր IQ-ն եւ վերբալ IQ-ն ստուգիչ խմբի համեմատությամբ ցածր են եղել դիաբետի 6, 8, 10 եւ 12 տարիքային խմբերում: Հատկանշական է, որ սկզբնական մակարդակում տարբերությունները պահպանվել են կամ ժամանակի ընթացքում մեծացել, իսկ ուղեղի ծավալները եւ կոգնիտիվ ցուցանիշները նվազել են՝ գլիկացված հեմոգլոբինի մակարդակի աճին զուգահեռ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել