• Latest news

COVID-19-ը հատկապես վտանգավոր է դանդաղ քայլող մարդկանց համար. հետազոտություն

17 մարտի, 2021  14:03

Դանդաղ քայլող մարդկանց համար COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիան կարող է հատկապես վտանգավոր լինել. այս մարդկանց շրջանում հիվանդության հետեւանքով մահանալու հավանականությունը ավելի մեծ է նրանց համեմատությամբ, ովքեր արագ են քայլում: Այսպիսի եզրահանգում են կատարել Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի գիտնականները:

Մարդկանց շրջանում, որոնք դանդաղ են քայլում, կորոնավիրուսային ինֆեկցիայից մահանալու հավանականությունը գրեթե 4 անգամ մեծ է՝ նրանց համեմատությամբ, ովքեր արագ տեմպով են քայլում, հայտնում է Leicestershire Live-ը:

Հետազոտության հեղինակները վերլուծել են բրիտանական բիոբանկից (40-ից մինչեւ 69 տարեկան կես միլիոն քաղաքացիների բժշկական եւ գենային տվյալների բազա) ավելի քան 412 հազար մարդկանց ցուցանիշները՝ ուսումնասիրելով COVID-19-ով հիվանդացության, մարդու քաշի եւ քայլվածքի արագության միջեւ փոխկապվածությունը:

Պարզվել է, որ քայլվածքի դանդաղ տեմպով մարդիկ կորոնավիրուսի հետեւանքով մահացել են 3,75 անգամ ավելի հաճախ: Դրանից բացի, նորմալ քաշով եւ դանդաղ քայլել նախընտրող մարդկանց շրջանում 2,5 անգամ մեծ է COVID-19-ի ծանր ձեւի զարգացման հավանականությունը, քան ավելորդ քաշով, բայց արագ քայլող մարդկանց շրջանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է