• Latest news

Վերամշակված մսի կանոնավոր օգտագործումը բարձրացնում է դեմենցիայի ռիսկը․ հետազոտություն

23 մարտի, 2021  09:57

Օրական 25 գրամ վերամշակված միս ուտելը (համարժեք է մեկ բաժին խոզապուխտին) կապված է դեմենցիայի  զարգացման ռիսկի 44%-վ բարձրացման հետ: Այսպիսի եզրակացության են հանգել Լիդսի համալսարանի գիտնականները: Նրանց նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Clinical Nutrition-ում:

Medical Express-ը հաղորդում է, թե գիտնականները պարզել են նաեւ, որ չմշակված կարմիր մսի՝ տավարի, խոզի կամ հորթի, օգտագործումը կարող է պաշտպանական ազդեցություն ունենալ։ Օրական 50 գրամ միսը 19%-ով նվազեցնում է դեմենցիայի ռիսկը:

Հետազոտության մասնակիցների շրջանում դեմենցիա, որպես կանոն, ախտորոշվել է ֆինանսական խնդիրներով, թերի կրթությամբ, ծխող եւ ցածր ֆիզիկական ակտիվություն ունեցող ավելի տարեց մարդկանց մոտ: Դեմենցիա ունեցող մարդկանց մոտ հազվադեպ չեն եղել նաեւ ինսուլտի եւ ընտանեկան դեմենցիայի պատմությունը, եւ, ամենայն հավանականությամբ, նրանք եղել են այնպիսի գենի կրողներ, որը սերտորեն կապված է դեմենցիայի հետ: Ընդ որում՝ տղամարդկանց մոտ դեմենցիան ավելի հաճախ է հանդիպել:

Հետաքրքիր է, որ վերամշակված մսի օգտագործման ռիսկերը մնացել են նույնը, անկախ նրանից՝ մարդը գենետիկորեն հակվա՞ծ է դեմենցիայի զարգացման: Ավելի շատ վերամշակված միս օգտագործել են տղամարդիկ, քիչ կրթված, ծխող եւ ավելորդ քաշ կամ ճարպակալում ունեցող մարդիկ: Վերամշակված մսի առատությունն ուղեկցվել է բանջարեղենի եւ մրգերի օգտագործման կրճատմամբ եւ սննդակարգի բարձր կալորիականությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել