• Latest news

ԱՀԿ ներկայացուցիչ. AstraZeneca-ի պատվաստանյութն արդյունավետ է եւ անվտանգ

29 մարտի, 2021  16:38

AstraZeneca-ի պատվաստանյութն արդյունավետ է եւ անվտանգ: Այս մասին հայտարարեց Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Եգոր Զայցեւը:

Նրա խոսքով՝ պացիենտների մոտ թրոմբոէմբոլիայի դեպքերի եւ պատվաստանյութի միջեւ ապացուցված կապ չի հայտնաբերվել: Ամենալուրջ բարդացումը, որը կարող է լինել, անաֆիլակտիկ շոկն է, որը տեսականորեն կարող է տեղի ունենալ ցանկացած դեղամիջոցի պատճառով:Անաֆիլակտիկ շոկը կառավարվող բարդացում է:

«Այս պահին մենք ասոցիացիա չենք տեսնում, սակայն ուսումնասիրություններ են ընթանում: Այն օգուտը, որը տալիս է պատվաստումը, գերազանցում է բոլոր ռիսկերը»,-ասաց Զայցեւը:

Իր հերթին, ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ այդ պատվաստանյութի ներկարկումից հետո հաճախ գրանցվում են այնպիսի բարդություններ, ինչպիսին են՝ կարմրություն, ցավ ներարկման հատվածում:

Նրա խոսքով՝ AstraZeneca-ի արդեն 20 մլն դեղաչափ են ներարկել, որից 11 միիոն դեղաչափը՝ Մեծ Բրիտանիայում, որտեղ այդ պատվաստանյութն արտադրվում է: Տվյալները հուսադրող են, պատվաստման հետ կապված մահվան դեպքեր չեն եղել: Գրանցվել է թրոմբոէմբոլիայի 7 դեպք եւ  գլխուղեղի սինուսային թրոմբոէմբոլիայի մոտ 18 դեպք: Սակայն պատվաստման հետ կապը չի ապացուցվել, այն դեպքում, երբ կորոնավիրուսը, մասնագետի խոսքով, կարող է նման բարդացումների հանգեցնել: 

Հիշեցնենք, որ Հայաստանը AstraZeneca-ի 24 000 դեղաչափ է ներկրել, որոնք կստանան ռիսկի 4 խմբերում ներառված մարդիկ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել