• Latest news

Փորձարարական բուժումը կարող է կանխարգելել վաղ դաշտանադադարը

31 մարտի, 2021  19:00

Ձվարանների մեջ թրոմբոցիտներով հարուստ պլազմայի եւ գոնադոտրոպինների ներարկումը ցույց է տալիս ձվարանների գործառույթը վերականգնելու խոստումնալից արդյունքներ: Դա ցույց է տվել ուսումնասիրությունը, որի արդյունքները հրապարակվել են Menopause ամսագրում:

Ուսումնասիրության շրջանակում մասնակիցների ձվարանների մեջ ներարկվել են թրոմբոցիտներով հարուստ պլազմա եւ գոնադոտրոպիններ: Բուժումից հետո հետազոտության 12 մասնակիցներից 11-ը վերսկսել են իրենց ցիկլերը, եւ մեկի մոտ կլինիկական հղիություն է սկսվել: 

Գիտնականների խոսքով՝ անհրաժեշտ են հավելյալ հետազոտություններ, սակայն ձվարանների ֆունկցիայի հաջող վերականգնման վերաբերյալ այս առաջին արդյունքները հույս են տալիս վաղ դաշտանադադար ունեցող կանանց, ովքեր կարող են հղիանալ արտամարմնային բեղմնավորմամբ՝ օգտագործելով սեփական ձվաբջիջները:    

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է