• Latest news

Կրծքի իմպլանտները՝ թմրանյութ տեղափոխելու միջոց

18 օգոստոսի, 2014  12:07

Կրծքի իմպլանտները Մերիլին Մոնրոյի նմանությամբ ֆիզիկական տվյալներ ունենալու ցանկություն ունեցող կանանց կարող են նշանակալի ինքնավստահություն ներշնչել: Սակայն պարզվում է՝ կրծքի չափերի փոփոխմանը միտված իմպլանտները, ինքնավստահություն ներշնչելուց եւ կրքոտ տեսք ապահովելուց բացի, կարող են նաեւ մաքսանենգության նպատակով կիրառվել: Ընդհանուր առմամբ, արգելված իրերը ինտիմ վայրերում պահելու ավանդույթը վաղուց արդեն լայն տարածում է ստացել: Բայց որ թմրանյութը կարելի է նաեւ կրծքի իմպլանտի մեջ թաքցնել՝ օրինապահությամբ աչքի չընկնող կանայք բոլորովին վերջերս են պարզել: Մասնավորապես, մի քանի օր առաջ Մադրիդի Ադոլֆո Սուարեսի անվան օդանավակայանում հիշյալ մեղադրանքով վենեսուելացի կին է ձերբակալվել, հաղորդում է Medical Daily-ն:

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայից Մադրիդ ժամանած ինքնաթիռի ուղեւորները մշտապես ոստիկանության թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի աշխատակիցների կողմից ստուգման են ենթարկվում, որոնք էլ, մի քանի պարզագույն հարցուպատասխանի ընթացքում, 43-ամյա կնոջ պահվածքի մեջ տարօրինակություններ են նկատել: Այդուհանդերձ, ուղեբեռի ստուգման արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել: Եւ միայն կին գործակալների կողմից ֆիզիկական զննման արդյունքում է պարզվել, որ «ուղեւորուհու կրծքերը որոշակի անկանոն եւ տձեւ արտաքինով են աչքի ընկնում»: Կարճ ժամանակ անց վերջինս խոստովանել է, որ կրծքի իմպլանտների մեջ կոկաին է կրում: Նրան օդանավակայինից անմիջապես հիվանդանոց են տեղափոխել՝ իմպլանտները հեռացնելու նպատակով: Վիրահատությունից հետո էլ վենեսուելացու դեմ քրեական գործ է հարուցվել եւ ձերբակալման օրդեր իջեցվել:

Երկու տարի առաջ նմանատիպ մի դեպք էլ Իսպանիայի Բարսելոնա քաղաքում է գրանցվել, երբ կրծքի՝ կոկաինով լի իմպլատներ կրող պանամացի 33-ամյա կին էր ձերբակալվել: Ընդ որում, մաքսանենգ ճանապարհով տեղափոխվող թմրանյութի (շուրջ 1,5 կգ) արժեքն ավելի քան 130 հազար ԱՄՆ դոլար էր գնահատվել: Բարեբախտաբար, ոստիկաններին հաջողվել էր հանցագործությունը ժամանակին բացահայտել, քանի որ, ինչպես հետագայում պիտի պարզվեր, իմպլանտների տեղադրմանը միտված վիրահատությունը խիստ անհաջող էր իրականացվել եւ կարող էր Յերալդինա անունով ներկայացած կնոջը գերեզման հասցնել:

Փորձենք հասկանանք՝ թե ինչպես են հաջողացնում կոկաինը իմպլանտի մեջ թաքցնել: Նյու-Յորքում մասնագիտական պրակտիկա իրականացնող հանրահայտ պլաստիկ վիրաբույժ դոկտոր Մեթյու Շուլմանի խոսքով, իմպլանտը կոկաինով լցնելու համար հարկավոր է իմպլանտի մեջ առկա ստերիլ աղաջրից ազատվել:

Որոշ մաքսանենգ կանայք էլ, կրծքի իմպլանտների պատճառած սեքսոուալ տեսքի շնորհիվ ուշադրություն շեղելու միջոցով են թմրանյութ տեղափոխում: Խոսքը, մասնավորապես, կոլումբիացի մոդել Էնջի Սանկլամենտեին է վերաբերում, ով մի շարք այլ՝ սեքսուալ տեսք ունեցող կանանց հետ փորձել էր ճամպրուկներով թմրանյութ տեղափոխել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է