• Latest news

Ճարպակալմամբ մարդիկ ավելի հաճախ են բախվում COVID-19-ի երկարատեւ ազդեցությանը

8 հունիսի, 2021  09:48

Ճարպակալմամբ մարդիկ ավելի հաճախ են բախվում COVID-19-ի երկարատեւ ազդեցությանը: Քլիվլենդի բարիատրիկ կլինիկայի նոր հետազոտությունը գնահատում է ավելորդ քաշ ունեցող հիվանդների մոտ առաջին անգամ COVID-19-ից երկարատեւ բարդությունների հավանականությունը:

Գիտնականները վերլուծել են ավելի քան 2800 հիվանդի տվյալները, ովքեր անցած տարվա մարտից հուլիս ընկած ժամանակահատվածում ծանր COVID-19 էին տարել, բայց վերակենդանացման բաժանմունքում բուժման կարիք չունեին: Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են կորոնավիրուսային վարակի երկարաժամկետ հնարավոր հետեւանքների երեք ցուցանիշ. հոսպիտալացում, մահացություն եւ բժշկական զննման անհրաժեշտություն ՊՇՌ թեստի դրական արդյունքից 30 օր հետո:

Մասնակիցներին բաժանել են 5 խմբի՝ ըստ նրանց մարմնի զանգվածի ինդեքսի (ՄԶԻ). նորմալ քաշ, ավելորդ քաշ, ինչպես նաեւ մեղմ, միջին կամ ուժեղ ճարպակալում: Նորմալ ՄԶԻ ունեցող հիվանդների խումբը վերահսկիչ խումբ էր համարվել:

Ավելորդ քաշ ունեցող հիվանդների մոտ երկարատեւ բարդությունների առաջացման հավանականությունը չափազանց մեծ էր. այդպես, խմբի մասնակիցների 44 տոկոսը հոսպիտալացման կարիք ուներ դուրս գրվելուց հետո 10 ամսվա ընթացքում, 1 տոկոսը մահացել էր: Նորմալ ՄԶԻ ունեցող հիվանդների համեմատ, չափավոր եւ խիստ գեր մարդկանց` կրկին հիվանդանոցում հայտնվելու հավանականությունը համապատասխանաբար 28 եւ 30 տոկոս էր: Հետազոտության կարիքը 25 տոկոսով եւ 39 տոկոսով ավել էր: Ավելի հաճախ այդպիսի հիվանդները ախտորոշման կարիք ունեին սրտի, թոքերի, արյան անոթների, երիկամների, աղեստամոքսային տրակտի եւ հոգեբուժության հետ կապված խնդիրների հետ կապված:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել