Ավելորդ քաշից ազատվելու համար պետք չէ քաղցած մնալ կամ անհամ ուտելիքներ ուտել:
Սննդակարգը կարելի է դարձնել ավելի տարբերվող, համեղ, պնդում է նուտրիցիոլոգ Նմամի Ագարվալը:
Նա խորհուրդները հրապարակել է DoctorNDTV-ն:
Մասնագետի խոսքով՝ շատ դիետաներ արագ հոգնեցնում են, այդ պատճառով պետք է տարբերվող դիետաներ ընտրել:
Այլապես դիետա պահողը կթողնի այն եւ չի հասնի իր նպատակին:
Մասնագետը «ձանձրալի» դիետաները խորհուրդ է տալիս համադրել տարբեր համեմունքներով:
Նա խորհուրդ է տալիս ձեռքի տակ ունենալ իմբիր, սխտոր, սեւ պղպեղ եւ չիլի:
Բացի այդ, Ագարվալը խորհուրդ է տալիս օգտագործել պեստո սոուսը, կաթնաշոռ, իմբիրասխտորային պաստա եւ այլն:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր