• Latest news

Գիտնականները գտել են գործոն, որը վաղաժամ ծերացման է հանգեցնում

18 հունիսի, 2021  13:46

Թթվածնի արտածման համար պատասխանատու սպիտակուցի պակասը կարմիր արյան մարմիններում հանգեցնում է իմացական կարողությունների վատթարացման եւ վաղաժամ ծերացման։ Այս մասին տեղեկացվում է այն հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են PLOS Biology ամսագրում։

Ինչպես տեղեկացնում է Ria.ru-ն, ԱՄՆ եւ Չինաստանի գիտնականները մկների վրա իրականացրած փորձերի ժամանակ հայտնաբերել են, որ արյան մեջ ADORA2B սպիտակուցի պակասելու դեպքում վատանում են կենդանիների հիշողությունը եւ լսողությունը, առաջ է գալիս բորբոքում գլխուղեղում եւ ծերացումն արագանում է։

A2B ադենոզինային ռեցեպտորը կամ ADORA2B-ն մտնում է էրիթրոցիտների մեմբրանի, կարմիր արյան մարմինների կազմի մեջ եւ օգնում թթվածնի արտազատմանն արյունից։ Հայտնի է, որ դրա պարունակությունն արյան մեջ նվազում է տարիք հետ։ Հեղինակները ենթադրել են, որ այդ նվազման եւ ուղեղի ծերացման միջեւ ուղղակի կապ գոյություն ունի։

Պարզելու համար, թե արդյոք այդպես է, նրանք առանձնացրել են մկների, որոնց արյան մեջ չկա ADORA2B, եւ համեմատել են դրանց վարքի ու ֆիզիոլոգիական ցուցանիշները հսկվող խմբի կենդանիների հետ։

Արդյունքները ցույց են տվել, որ ծերացմանը զուգընթաց՝ ADORA2B-ից զրկված մկների մոտ ավելի ուժեղ են արտահայտվել իմացական գործառույթների նվազման հատկանիշներ, քան հսկվող խմբի կենդանիների։ Նրանց մոտ արագացված զարգացել են գլխուղեղի բորբոքային պրոցեսներ։

Երիտասարդ մկների վրա գիտնականները կատարել են փորձ. կենդանիներին տեղավորել են թթվածնային քաղցի պայմաններում։ Առանց ADORA2B-ի մկների մոտ թթվածնի անբավարարության հետ կապված վարքի եւ ֆիզիոլոգիական էֆեկտները ավելի ուժեղ են արտահայտվել, քան սովորական մկների մոտ։

Այստեղից հեղինակները եզրակացության են եկել այն մասին, որ ADORA2B սպիտակուցը կարգավորում է թթվածնի լրացուցիչ քանակության ապահովումը ուղեղում՝ դրա անբավարարության դեպքում։ Տարիքի հետ դա նվազում է, եւ շատ բանով սպիտակուցի արդյունավետ աշխատանքից է կախված ուղեղի ծերացման արագությունը։ Ուստի գիտնականները ADORA2B-ը անվանել են «հակատարիքային սպիտակուց»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։