• Latest news

Ինչու՞ են COVID-19 տարած մարդիկ նեխածության հոտ զգում

22 հունիսի, 2021  14:23

Կորոնավիրուս տարած շատ մարդիկ անընդհատ նեխածության հոտ են առնում: Ըստ բարձրագույն կատեգորիայի օտոլարինգոլոգ Վլադիմիր Զայցեւի (Ռուսաստան)՝ COVID-19-ը կարող է ռինիտ առաջացնել, ինչը, իր հերթին, հայմորյան խոռոչների բորբոքում է առաջացնում:

«Երբ այնտեղ բորբոքում է հայտնվում, ապա ուռչում է ոչ միայն քթի խոռոչների լորձաթաղանթը, այլեւ՝ ճակատաքթային ուղիները: <...> Բացվածք բացվում է, եւ այս գարշահոտությունն ուժեղանում է, քանի որ խոռոչն ամեն օր ավելի ու ավելի է բորբոքվում»,- պատմել է մասնագետը URA.RU-ին տված հարցազրույցում:

Վատ հոտն անհետանում է, երբ խոռոչը մաքրվում է, ասել է նա: Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ երբ նման ախտանիշ է հայտնվում, խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել