• Latest news

Ի՞նչ վարակներ կարող են փոխանցվել օրալ սեռական հարաբերության ժամանակ

23 հունիսի, 2021  23:24

Ցանկացած տեսակի սեռական հարաբերություն միշտ չէ, որ կարող է ապահով լինել երկու զուգընկերների համար, քանի որ դուք երբեմն չեք կարող 100% -ով վստահ լինել որ զուգընկերը չունի որևէ վարակիչ հիվանդություն: Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատմեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ Սեւադա Հակոբյանը, սկզբնական փուլերում որոշ հիվանդություններ նույնիսկ հնարավոր չէ ախտորոշել: Այս իսկ պատճառով, պատասխանատու վարքագիծը եւ գրագետ պաշտպանությունն այդքան կարեւոր են:

Ի՞նչ վարակներ կարող են փոխանցվել օրալ սեռական հարաբերության ժամանակ:

Հերպետիկ անգինա (Հերպես վիրուս)

Այս տհաճ վարակիչ հիվանդությունը ծանոթ է շատերին: Այն բնութագրվում է կուլ տալու խանգարմամբ, սրտխառնոցով եւ նույնիսկ ջերմությամբ:

Քլամիդիային վարակ

Քլամիդիան փոխանցվում է սերմնաժայթքումով: Ռիսկի խումբը այն մարդիկ են, ովքեր հաճախ սեռական հարաբերություն ունեն շատ տարբեր զուգընկերների հետ: Վարակը փոխանցվում է անուսի միջոցով եւ օրալ սեքսի ժամանակ:

Կանդիդոզային վարակ

Հայտնի է նաեւ որպես սնկախտ: Հիվանդություն, որը առանձնապես վտանգավոր չի թվում, սակայն, եթե անտեսվում է, կարող է նույնիսկ հանգեցնել անպտղության: Ընդհանուր առմամբ ընդունված է, որ սնկախտը բացառապես կանանց հիվանդություն է, բայց դա այդպես չէ, միկրոօրգանիզմները ազդում են նաեւ առնանդամի լորձաթաղանթի վրա:

Գոնորեա

Այս հիվանդությունը հազվադեպ է փոխանցվում օրալ սեքսից, բայց դրա հավանականությունը բացառված չէ: Գոնորեան վարակային  հիվանդություն է, որը բնութագրվում է թարախային արտադրությամբ:

Սիֆիլիս

Այս հիվանդությունը չափազանց հազվադեպ է փոխանցվում օրալ ճանապարհով: Վարակի փոխանցման համար անհրաժեշտ է բավականին մեծ քանակությամբ հեղուկ, եւ դա միշտ չէ, որ պատահում է օրալ սեքսի ժամանակ:

Կարո՞ղ է ՄԻԱՎ-ը փոխանցվել օրալ սեքսից: Կա մի առասպել, որ այդ ժամանակ ՄԻԱՎ-ը վարակելը բավականին հեշտ է, բայց վիճակագրությունը հակառակն է ցույց տալիս: Իմունային անբավարարության վիրուսով հնարավոր է վարակվել միայն այն դեպքում, եթե զուգընկերներից մեկի լնդերը ունի արյունահոսող մակերեսներ, իսկ մյուսը ՝ սեռական օրգանների վրա վնասվածքներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ